«Ո՞րն է ձեր ստարտափի ստեղծած արժեքը»` դադարեցնել ահաբեկչությունները:

Սթափեցնող մի իրողություն… Մինչ մեր պատկերացումները ստարտափների հնարավոր տարբերակների մասին պտտվում են արդեն գոյություն ունեցող, տարածված և անհետաքրքիր դարձած գաղափարների շուրջ, աշխարհի ոչ շատ նշանավոր երկրներում մարդիկ գտնում և մշակում են կենսական նշանակության այնպիսի մոդելներ, որոնց մասին երբևէ չենք էլ մտածել: Բինիշ Բենգվենին, ով իր ամուսնու` Զիշան Ուսմանիի հետ GoFig Solutions-ով մասնակցում էր Pakistan StartUp Cup-ին, մենթորների ուշադրությունը գրավեց դեռ ամենասկզբում` «ո՞րն է ձեր ստարտափի ստեղծած արժեքը» հարցին պատասխանելով` դադարեցնել ահաբեկչությունները: Ուսմանինն և Բինիշը, մտահոգված լինելով վերջին տարիներին ահաբեկչական հարձակումների, ռմբակոծությունների թվի աճով, որոշեցին օգտագործել իրենց անալիտիկ գիտելիքները և այդ խնդիրների լուծմանը տալ տեխնոլոգիական լուծում: Այսպիսով GoFig-ը (Go Figure it Out) հավաքագրում է տվյալների բազա տեղի ունեցող ահաբեկչությունների մանրամասների մասին, մշակված ծրագրերի միջոցով հետազոտում է, գտնում նմանություններ, օրինաչափություններ` կապված ահաբեկչությունների օրերի, վայրի և այլնի մասին և թույլ տալիս 72% ճշտությամբ կանխատեսել և կանխել հերթական հարձակումը:     Ուսմանիի թիմը ուներ գաղափար, տեխնոլոգիա, համակարգչային ծրագրեր, բայց ոչ ոք հետաքրքրված չէր իրենց մոդելով: Իրենց խոսքերով` իրենք գիտնականներ են, ոչ թե բիզնեսի մարդիկ: Այս առումով մեծ էր Pakistan StartUp Cup-ում իրենց մասնակցության ու հաղթանակի դերը` հասույթի աճ, մեծ ներդրումներ և մասնակցություն առաջին World StartUp Cup-ին, որը անցկացվեց 2014թ. Երևանում: Այստեղ GoFig-ը զբաղեցրեց առաջին տեղը: Այժմ GoFig-ի հաճախորդներ են UN-ը, դեսպանատներ, դպրոցներ, ոստիկանություն և պետական և ոչ պետական այլ կառույցներ: GoFig-ը դարձավ PredictifyMe ստարտափի հիմքը` նույն նպատակներով ավելի գլոբալ ծրագիր, որտեղ ալգորիթմները կիրառվում են ոչ միայն ահաբեկչությունների հետազոտման, այլ նաև այլ հարցերում: Մերի Սարգսյան

Comments

  1. Ոգեշնչող ա: Հենց էսօր մենտորներից մեկն ինձ ասում էր գուցե քո գաղափարը բիզնես չի, մրցունակ չի, ու եթե էդպես ա, ավելի լավ ա չմասնակցես էս մրցույթին (չնայած մյուս մենթորներն ավելի սատարող էին կամ ըմբռնում էին գաղափարը): Անցած տարվա Հայաստանի հաղթողների պատմությունն էլ ա էս կատեգորիայից ինձ թվում ա :)

    Ու հենց էս cross-sector “ամուսնությունն” ա կարևոր դառնում ավելի ու ավելի ըստ ինձ. որ գիտնականը բիզնես մրցույթում տեղ ա գտնում (էլ չասած հաղթում ա), կամ որ արվեստագետը, հասարակական գործիչը նույն բանն ա փորձում անի: Որովհետև իրականում ամեն ինչ ավելի փոխկապակցված ա, չկա մաքուր քաղաքականություն, որը սոցիումից/բիզնեսից դուրս ա, չկա բիզնես, որը դուրս ա ասենք սոցիալականից, անկախ նրանից՝ բիզնեսի տերը դա գիտակցում ա թե չէ: Ու խնդիրների ավելի արդյունավետ լուծումը ոնց որ պահանջում ա հենց էս փոխկապակցվածությունը հաշվի առնելը:

Leave a Reply