Archive for July 2016

Ինչպե՞ս ժամանակային միջակայքերի արտահայտումը ժամերով կօգնի ստարտափներին ճիշտ համակարգել իրենց ժամանակը:

Բոլորը խոսում են, թե ինչպես կարելի է կառավարել ժամանակը-time management, սակայն արդյոք հնարավոր է կառավարել մի երևույթ, որը անկառավարելի է: Այո՛, ժամանակը անկառավարելի է, և այդ իսկ պատճառով ես սիրում եմ օգտագործել համակարգել եզրույթը: Նախորդ տարվա Armenia StartUp Cup-ի փուլերի ժամանակաշրջանում, երբ մասնակիցները տարբեր տեսակի ընթացիկ հայտեր էին լրացնում, ես նկատեցի, որ որոշ խմբերի մոտ ժամանակի իրական պակաս կար. որոշ մասնակիցներ չէին հասցնում համապատասխան աշխատանքները իրականացնել ճիշտ ժամանակին: Ես կարծում էի, որ միայն իմ մոտ կար ժամանակը ճիշտ համակարգել չկարողանալու խնդիրը, սակայն ուշադրություն դարձնելով երիտասարդ հասարակությանը՝ բացահայտեցի, որ  դա համատարած է: Եվ՛ հաջողակ մարդիկ, և՛ անհաջողակ մարդիկ ունեն միայն 24 ժամ, և հաջողակների միակ գաղտինքը հիմնված է այդ 24 ժամը ճիշտ համակարգելու կարողության վրա:  Էրիկ Թոմասը (http://etinspires.com/)խորհուդ է տալիս ժամանակային միջակայքերը արտահայտել միայն ժամերով: Հաջողակ ստարտափների և ընկերությունների հիմնադիրները  տարբեր ժամանակային միջակայքերին նայում են ժամերի տեսանկյունից: 41 օր-24 ժամ 1 շաբաթ-168 ժամ 1 ամիս-720 ժամ 1 տարի-8.640 ժամ 4 տարի-34.560 ժամ 70 տարի-604.400 Օգագործելով ժամային արտահայտումը ակնհայտորեն ներքին տագնապ է սկսվում, քանի որ պարզ է լինում՝ ժամանակը իրոք քիչ է: Սակայն ոմանք կարողանում են այդ ժամերը ճիշտ օգագործել և հասնել հսկա նվաճումների, իսկ ոմանք շարունակում են միշտ ուշանալ և բողոքել: Եկեք վերլուծենք պատահականորեն վերցված անհատի օրակարգը և այնուհետև իրականացնենք համապատասխան հետևությունները, որոնք, անկասկած, հարկավոր են ստարտափներին ժամանակի պակասի հարցը մեկընդմիշտ լուծելու համար: Անհատը քնում է օրական 8 ժամ, այնուհետև դեռ ունենում է 16 ժամ իր նպատակներին հասնելու համար: Նա այդ 16 ժամվա մեկ ու կես ժամը կծախսի հարդարման և այլ տեխնիկական գործառնությունների վրա (լոգանք ընդունել, հագնվել, հարդարվել, սնվել և այլն): Նաև 2 ու կես ժամը կծախսվի ընկերների հետ զրուցելու, օրվա ոչ կարևոր թեմաները քննարկելու, համացանցում վազվզելու վրա: Մոտ մեկ ու կես ժամ էլ  երթուղայինում կամ ցանկացած տրանսպորտային միջոցի մեջ անցկացրած ժամանակաշրջանի վրա, որտեղ դժվար է արդյունավետ աշխատել (անհարմար է): Բնականաբար այս թվերը մոտավոր են, և յուրաքանչյուի օրը կտարբերվի այս օրակարգից, բայց հաշվարկելով օրվա կտրվացքով կատարված բոլոր գործողությունները մոտավոր այս պատկերը կստացվի: Նա 24 ժամից ստացավ 10.5 ժամ: Նա ունի 10.5 ժամ իր նպատակներին հասնելու համար, ուսման համար, աշխատանքի և իր ստատրտափի համար: Հարկավոր է ոչ թե բողոքել, որ ժամանակը քիչ է, այլ ընդունել, որ ժամանակը ահավոր քիչ է, և միայն ժամանակի ճիշտ ներդրումը կօգնի Ձեզ հասնել Ձեր նպատակներին և երազանքներին: Կարիք չկա ժամանակի կառավարման բազմազան գործիքներ օգտագործել, պետք է յուրաքանչյուր վայրկյանը ողջամտորեն ծախսել և հիշել, որ ԺԱՄԱՆԱԿԸ ՄԻԱԿ ԱԿՏԻՎՆ Է, ՈՐԸ ԱՆՀՆԱՐ Է <<ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼ>>: Մանավանդ ստարտափներ  դեպքում ժամանակը հաջողության գործոններից գլխավորն է, քանի որ շատ ստարտափներ ուղղակի դանդաղ զարգանալու արդյունքում իրենց տեղը անուղղակիորեն զիջում են իրենց մրցակցին: 21-րդ դարում ժամանակը անհամեմատ արագ է ընթանում, գաղափարները շատ արագ են ծնվում, շատ արագ տարածվում և շատ արագ իրականացվում, բնական է, որ պետք է ժամանակին համընթաց շարժվել, և ուղղակի գործել: Վերջիվերջո Լեոնարդո դա Վինչին, Բիլլ Գեյթսը, Մայր Թերեզան, Ժաննա դ՛Արկը, Ուորեն Բաֆֆեթը, Ալբերտ Այնշթայնը, Կլեոպատրան, Պլատոնը, Նապոլեոնը, Արիստոտելը, Օպրահ Ուինֆրին, Մայր Թերեզան, Գանդին….Նրանք բոլորը ունեցել են նույն 24 ժամը, ինչ ունես հիմա դու: Մարդու հաջողությունը հիմված է իր 24 ժամի ողջամիտ օգտագործման վրա: Հղումներ՝ https://www.youtube.com/watch?v=6Nv0Nc33-28 SG Logo

Ե՞րբ ստարտափը պետք է սկսի աշխատակիցներ վարձել։ Ո՞րոնք են ամենակարևոր և կրիտիկական պաշտոնները այդ շրջանի համար։

Բնական է, որ ստարտափի գործունեության համար կան շատ ոլորտներ, որոնց մասնագետների կարիքը կա. ֆինանսներ, մարքեթինգ, արտադրանքի կառավարում։ Երբ Դուք փոքր ստարտափ եք, Դուք այդպիսի շատ պահանջներ ունեք։ Սկզբում Դուք պետք է վերանախագծեք Ձեր (Հիմնադրի) ունակությունները և մաքսիմալ օգտագործեք։ 1-Դուք աշխատանքի պետք է սկսեք ընդունել այն պահից սկսած, երբ այդ ամենը Ձեզ համար լինի հասանելի։ Կան հարյուրավոր ստարտափեր, որոնք իրենց հիմնադիրներին և գլխավոր տնօրեններին վճարում են շահութի մեծ մասը, քանի որ ցանկացած մարդ ցանկանում է տուն տանել մաքսիմալ շատ գումար։ Սակայն այդ շահույթը նախ հարկավոր է ծախսել կազմակերպության աճի ներդրումների վրա։ Եթե տարեկան Դուք ստանում եք 3 միլիոն դրամ աշխատավարձ (250,000 դրամ/ամիս) որպես գլխավոր տնօրեն կամ հիմնադիր, Դուք հիանալի դիրքում եք, քանի որ այնիպիսի սեփական ակտիվ եք ստեղծում, որը մինչև Ձեր կյանքի վերջը Ձեզ հարստությամբ կապահովի։ Այդ 3 միլիոն դրամ ստանալը ավելի լավ է, քան 8 միլիոն կամ 10 միլիոն դրամ ստանալը (660,000-ից 880,000 դրամ/ամիս), քանի որ այդ հավեյլալ գումարով Դուք կվարձեք հիանալի մարքեթոլոգի, նախագծերի կառավարչի, իրավաբանի կամ դիզայների։ 2-<<Ու՞մ աշխատանքի ընդունել>> հարցը ավելի հեշտ գործընթաց է ներկայացնում։ Դուք վարձում այնպիսի ոլորտի մասնագետի, որի կարիքը անհամեմատ ունեք, բայց անձամբ չեք կարող այդ ոլորտում կոմպետենտ լինել։ Օրինակ՝ Ձեր ստարտափի համար վաճառքը ավելի կարևոր է քան իրավաբանական բաժինը, բայց Դուք հիանալի վաճառքի մասնագետ եք, ցանկալի է, որ Դուք վարձեք իրավաբանական բաժնի աշխատակացի՝ չնայած իր ցածր կարևորության։ Օգագործելով Ձեր մասնագիտական ունակությունները Դուք պետք է վաճառքի ծավալը ավելացնեք և հավելյալ եկամուտով լուծեք իրավաբանակ պաշտպանության հարցը, որը հեշտությամբ ապագայում կարող է խոցելի տեղ լինել։ Գերի Վայներչուկ Աղբյուրը՝  https://youtu.be/9jftUj1CgzA?t=315s

«Ո՞րն է ձեր ստարտափի ստեղծած արժեքը»` դադարեցնել ահաբեկչությունները:

Սթափեցնող մի իրողություն… Մինչ մեր պատկերացումները ստարտափների հնարավոր տարբերակների մասին պտտվում են արդեն գոյություն ունեցող, տարածված և անհետաքրքիր դարձած գաղափարների շուրջ, աշխարհի ոչ շատ նշանավոր երկրներում մարդիկ գտնում և մշակում են կենսական նշանակության այնպիսի մոդելներ, որոնց մասին երբևէ չենք էլ մտածել: Բինիշ Բենգվենին, ով իր ամուսնու` Զիշան Ուսմանիի հետ GoFig Solutions-ով մասնակցում էր Pakistan StartUp Cup-ին, մենթորների ուշադրությունը գրավեց դեռ ամենասկզբում` «ո՞րն է ձեր ստարտափի ստեղծած արժեքը» հարցին պատասխանելով` դադարեցնել ահաբեկչությունները: Ուսմանինն և Բինիշը, մտահոգված լինելով վերջին տարիներին ահաբեկչական հարձակումների, ռմբակոծությունների թվի աճով, որոշեցին օգտագործել իրենց անալիտիկ գիտելիքները և այդ խնդիրների լուծմանը տալ տեխնոլոգիական լուծում: Այսպիսով GoFig-ը (Go Figure it Out) հավաքագրում է տվյալների բազա տեղի ունեցող ահաբեկչությունների մանրամասների մասին, մշակված ծրագրերի միջոցով հետազոտում է, գտնում նմանություններ, օրինաչափություններ` կապված ահաբեկչությունների օրերի, վայրի և այլնի մասին և թույլ տալիս 72% ճշտությամբ կանխատեսել և կանխել հերթական հարձակումը:     Ուսմանիի թիմը ուներ գաղափար, տեխնոլոգիա, համակարգչային ծրագրեր, բայց ոչ ոք հետաքրքրված չէր իրենց մոդելով: Իրենց խոսքերով` իրենք գիտնականներ են, ոչ թե բիզնեսի մարդիկ: Այս առումով մեծ էր Pakistan StartUp Cup-ում իրենց մասնակցության ու հաղթանակի դերը` հասույթի աճ, մեծ ներդրումներ և մասնակցություն առաջին World StartUp Cup-ին, որը անցկացվեց 2014թ. Երևանում: Այստեղ GoFig-ը զբաղեցրեց առաջին տեղը: Այժմ GoFig-ի հաճախորդներ են UN-ը, դեսպանատներ, դպրոցներ, ոստիկանություն և պետական և ոչ պետական այլ կառույցներ: GoFig-ը դարձավ PredictifyMe ստարտափի հիմքը` նույն նպատակներով ավելի գլոբալ ծրագիր, որտեղ ալգորիթմները կիրառվում են ոչ միայն ահաբեկչությունների հետազոտման, այլ նաև այլ հարցերում: Մերի Սարգսյան