Բացել հաշիվ և անմիջապես կատարել խնայողություններ ցանկացած բջջային հեռախոսով առանց ինտերնետային կապ օգտագործելու: Պատմությունը Uganda StartUp Cup-ի հաղթող Airsave-ի հետևում

Պատմությունը Uganda StartUp Cupի հաղթող Airsaveհետևում

Հենրի Դեմյուլիրան ունեցել է շատ դժվարություններ: Ծնված լինելով աղքատ ընտանիքում՝ նա ստիպված էր ջուր տեղափոխել գումար վաստակելու համար: Նրա նպատակն էր խնայել և հեծանիվ գնել, որով կկարողանար ավելի շատ ջուր տեղափոխել: Շատերի նման նա ուներ գումար խնայելու հետ կապված դժվարություններ:

Աֆրիկայում բնակչության 90%-ը չի օգտվում բանկային ծառայություններից, շատերը կորցնում են իրենց գումարը նրա պատճառով,որ ստիպված են իրենց ամբողջ խնայողությունները պահել տանը՝ գողության կամ հրդեհի դեպքում այրվելու ռիսկի պայմաններում, իսկ ավելի վատ դեպքերում ամուսինը գումարը պահում է կնոջից՝ թույլ չտալով նրան կառուցել իր կյանքը:

Տեսնելով այս դժվարությունները՝ Հենրին որոշում է ստեղծել Airsave–ը, ընկերություն, որը հնարավորություն է տալիս բացել թվային հաշիվ և պահել այնտեղ որոշակի գումար որոշակի ժամանակահատվածում: Նա սկսեց տեղի եկեղեցուց, ապա տեսնելով եկեղեցու անդամների հավանությունը՝ կարողացավ ընդամենը 6 ամսում ընդլայնել անդամների թիվը մինչև 20.000 առանց որևէ գովազդի կամ խթանման: Ծրագրի բացառիկությունն ու հարմարավետությունը կայանում է նրանում, որ հնարավոր է հաշիվ բացել և անմիջապես կատարել խնայողություններ ցանկացած բջջային հեռախոսով առանց ինտերնետային կապ օգտագործելու: Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել խնայողությունների ժամանակահատվածը և հասնել խնայելու նպատակին ժամկետից շուտ գումարը հետ վերադարձնելու արգելքի միջոցով:

Աֆրիկայում միանշանակ մեծ է նմանօրինակ համակարգի կիրառման անհրաժեշտությունը և զարմանալի չէ, որ Airsave ֆինանսական համակարգը Africa StartUp Cup մրցույթում գրավեց 2-րդ տեղը, որի շնորհիվ Հենրին ստացավ մեծ փորձ և ճանաչում: Նշենք նաև, որ Airsave–ը կմրցի 65 երկրների (այդ թվում նաև Հայաստանի) հաղթողների հետ Համաշխարհային StartUp Cup մրցույթում, որը տեղի կունենա օգոստոսի 3-ից 5-ը Վաշինգտոնում։

http://airsaveuganda.com/

Մերի Սարգսյան

 

Leave a Reply