ՄԵՐ ՄԱՍԻՆ

Armenia StartUp Cup Ազգային Առաջնությունը բաց է բոլոր բիզնես գաղափարների համար: Առաջնության շրջանակներում մրցող ձեռներեցները հնարավորություն ունեն իրենց գաղափարը դարձնելու գործուն բիզնես մոդել, այն արագ շուկայում ներկայացնելու, փորձարկելու ենթադրությունները և անգամ փոփոխությունների ենթարկելու բիզես մոդելը, քանի որ ընթացքում նրանք հասկանում են՝ ինչն է գրավում հաճախորդներին և եկամուտ ապահովում: Պարտադիր չէ, որ մրցույթին մասնակցող ձեռներեցները փորձագետներ լինեն, ովքեր փայլուն փաստաթղթեր են պատրաստում կամ հաշվարկներ կատարում: Փորձառության պակասը կարող է լրացվել այն եռանդով ու նվիրվածությամբ, որ նրանք գործի են դնում՝ իրենց երազանքին հասնելու համար: Ստարտ-ափների առաջնության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:

Գրանցե´ք Ձեր բիզնես մոդելը և հնարավորություն ստացեք շահելու հազարավոր դոլարներ՝ խորհրդատվության և այլ ծառայությունների համար:

Միջոցառման կազմակերպիչները մեծ ուրախություն են ապրում՝ տեսնելով, թե ինչպես են սովորական մարդիկ իրականացնում իրենց երազանքները:

Մրցույթն անվճար է:

Ստարտ-ափ ստեղծելու գործընթացն անընդհատ ու հաճախ փոխվում է: Մեր օրերում ձեռներեցները հնարավորություն ունեն հնարավորինս արագ մուտք գործելու շուկա, հաճախորդներին սպասարկելու և եկամուտ ստանալու նույնքան շուտ: Մեր նպատակն է հեշտացնել այդ գործընթացը:

Մենք հավատացած ենք, որ այսօրվա և վաղվա բիզնես առաջնորդների նախագծերում ներդրում կատարելը հույժ կարևոր է մեր տնտեսության երկարաժամկետ կայունության ապահովման գործում, որ ձեռներեցները մեր ժամանակի հերոսներն են, ովքեր օգնում են խթանել ստեղծարարությունը, երևակայությունն ու նորարարական միտքը: Ստարտ-ափների հայաստանյան առաջնությունը մեծ հնարավորություն է մեր երկրի երազողների, գաղափարներն իրականացնողների և ապագայի հզոր տեսլական ունեցող մարդկանց համար:

Ո՞րն է Ձեր մեծ գաղափարը: Առա՛ջ շարժվեք ու գործի՛ դրեք այն հենց այսօր: