Armenia StartUp Cup Сhallenge 2015-ի հաղթողը։

HY pictures-ը ֆիլմ և մեդիա արտարդող ընկերություն է, որի նոր նախաձեռնությունն է հայ և արևմտահայ գրական ստեղծագործությունների հիման վրա վեբ-կոմիքսների ստեղծումը:

Նախագիծն անցավ ինտենսիվ զարգացման փուլ Հայաստանի Սթարտափ առաջնության շրջանակներում՝ ավելացնելով նոր ուղղություններ, հստակեցնելով ֆինանսական պլանն ու ապագա վաճառքի ցուցանիշները և հետագա ընդլայնման ռազմավարությունը:

Առաջնությունում հաղթելն առավել ոգևորեց մեր թիմին: Այս երեք ամիսների ընթացքում մենք գրեթե ավարտին ենք հասցրել բոլոր կոմիքսների արտադրությունն ու թարգմանությունը: Պատրաստ է նաև կայքը, որը կգործարկվի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում (այս պահին սպասում ենք դոնոր կազմակերպության վերջնական հաստատմանը):

Արտադրանքի պատրաստ լինելն արդեն իսկ թույլ է տվել մեզ անցնել հաջորդ փուլին՝ ավելի հստակեցնել բանակցությունները տարբեր աշխարհագրական տարածքներում վաճառքի համար:

Կոմիքսների տարածմանը զուգահեռ արդեն իսկ մշակվում է կոմիքսների գլխավոր հերոսերի կերպարներով տիկներիների ստեղծումը: Հիմա նյութերի ընտրության և պրոտոտիպերի հաստատման փուլում ենք: Տիկնիկները շուկա կմտնեն կոմիքսների թողարկումից մի քանի ամիս անց:

Առավել կարևոր նորություններից է նաև կոմիքսների արտադրության և տարածման ավելի նորարարական ձևի մշակումը, որով էլ HY PICTURES-ը պատրաստվում է ներկայանալ հետագա մրցույթներում և սթարտափ ծրագրերում: Պիլոտային փուլի հիման վրա ձևավորված թիրախային հաճախորդների և նորարարական գաղափարի համադրության արդյունքում մենք կկարողանանք առաջարկել առավել հետաքրքիր հնարավորություններ պոտենցիալ ներդրումների համար:

Մինչ այդ, HY PICTURES-ում աշխատանքը եռում է: Կհանդիպենք www.nola.land կայքում շատ շուտով:

wallpaper

Leave a Reply