Author Archive for webmaster

Բացել հաշիվ և անմիջապես կատարել խնայողություններ ցանկացած բջջային հեռախոսով առանց ինտերնետային կապ օգտագործելու: Պատմությունը Uganda StartUp Cup-ի հաղթող Airsave-ի հետևում

Պատմությունը Uganda StartUp Cupի հաղթող Airsaveհետևում

Հենրի Դեմյուլիրան ունեցել է շատ դժվարություններ: Ծնված լինելով աղքատ ընտանիքում՝ նա ստիպված էր ջուր տեղափոխել գումար վաստակելու համար: Նրա նպատակն էր խնայել և հեծանիվ գնել, որով կկարողանար ավելի շատ ջուր տեղափոխել: Շատերի նման նա ուներ գումար խնայելու հետ կապված դժվարություններ:

Աֆրիկայում բնակչության 90%-ը չի օգտվում բանկային ծառայություններից, շատերը կորցնում են իրենց գումարը նրա պատճառով,որ ստիպված են իրենց ամբողջ խնայողությունները պահել տանը՝ գողության կամ հրդեհի դեպքում այրվելու ռիսկի պայմաններում, իսկ ավելի վատ դեպքերում ամուսինը գումարը պահում է կնոջից՝ թույլ չտալով նրան կառուցել իր կյանքը:

Տեսնելով այս դժվարությունները՝ Հենրին որոշում է ստեղծել Airsave–ը, ընկերություն, որը հնարավորություն է տալիս բացել թվային հաշիվ և պահել այնտեղ որոշակի գումար որոշակի ժամանակահատվածում: Նա սկսեց տեղի եկեղեցուց, ապա տեսնելով եկեղեցու անդամների հավանությունը՝ կարողացավ ընդամենը 6 ամսում ընդլայնել անդամների թիվը մինչև 20.000 առանց որևէ գովազդի կամ խթանման: Ծրագրի բացառիկությունն ու հարմարավետությունը կայանում է նրանում, որ հնարավոր է հաշիվ բացել և անմիջապես կատարել խնայողություններ ցանկացած բջջային հեռախոսով առանց ինտերնետային կապ օգտագործելու: Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել խնայողությունների ժամանակահատվածը և հասնել խնայելու նպատակին ժամկետից շուտ գումարը հետ վերադարձնելու արգելքի միջոցով:

Աֆրիկայում միանշանակ մեծ է նմանօրինակ համակարգի կիրառման անհրաժեշտությունը և զարմանալի չէ, որ Airsave ֆինանսական համակարգը Africa StartUp Cup մրցույթում գրավեց 2-րդ տեղը, որի շնորհիվ Հենրին ստացավ մեծ փորձ և ճանաչում: Նշենք նաև, որ Airsave–ը կմրցի 65 երկրների (այդ թվում նաև Հայաստանի) հաղթողների հետ Համաշխարհային StartUp Cup մրցույթում, որը տեղի կունենա օգոստոսի 3-ից 5-ը Վաշինգտոնում։

http://airsaveuganda.com/

Մերի Սարգսյան

 

StartUp Cup Business Model Judges Announce 12 Semi Finalists

The top 12 business models have been selected out of the previous round of 25 contestants to move on to the next round of the Armenia StartUp Cup Business Model Competition. Participants will receive priceless business advice from coaches and judges throughout the competition. The Top 12 semi-finalists are:

  1. Smart City
  2. Voznisoft
  3. Himnark.am
  4. Pharmetra
  5. Smart Irrigation System
  6. HY Picutres
  7. Smile
  8. ArmSol
  9. Home Planing
  10. HAYA
  11. Book Swapping
  12. Robofarm

The Top 12 businesses will receive individualized and specialized coaching on their business model and pitch before presenting their refined business model . The judges will then identify the seven best business models and advance them to the Final Round of judging>

StartUp Cup Business Model Judges Announce TOP 7 Finalists

From more than 66 business models submitted, seven  entrepreneurs have advanced to the final round of the Armenia StartUp Cup Challenge 2015. We congratulate each and every one of them. The Top 7 semi-finalists are:

  1. Smart City
  2. Smile
  3. Himnark.am
  4. HY Pictures
  5. BookSwapping
  6. Pharmetra
  7. HAYA

 

Armenia StartUp Cup Сhallenge 2015-ի հաղթողը։

HY pictures-ը ֆիլմ և մեդիա արտարդող ընկերություն է, որի նոր նախաձեռնությունն է հայ և արևմտահայ գրական ստեղծագործությունների հիման վրա վեբ-կոմիքսների ստեղծումը:

Նախագիծն անցավ ինտենսիվ զարգացման փուլ Հայաստանի Սթարտափ առաջնության շրջանակներում՝ ավելացնելով նոր ուղղություններ, հստակեցնելով ֆինանսական պլանն ու ապագա վաճառքի ցուցանիշները և հետագա ընդլայնման ռազմավարությունը:

Առաջնությունում հաղթելն առավել ոգևորեց մեր թիմին: Այս երեք ամիսների ընթացքում մենք գրեթե ավարտին ենք հասցրել բոլոր կոմիքսների արտադրությունն ու թարգմանությունը: Պատրաստ է նաև կայքը, որը կգործարկվի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում (այս պահին սպասում ենք դոնոր կազմակերպության վերջնական հաստատմանը):

Արտադրանքի պատրաստ լինելն արդեն իսկ թույլ է տվել մեզ անցնել հաջորդ փուլին՝ ավելի հստակեցնել բանակցությունները տարբեր աշխարհագրական տարածքներում վաճառքի համար:

Կոմիքսների տարածմանը զուգահեռ արդեն իսկ մշակվում է կոմիքսների գլխավոր հերոսերի կերպարներով տիկներիների ստեղծումը: Հիմա նյութերի ընտրության և պրոտոտիպերի հաստատման փուլում ենք: Տիկնիկները շուկա կմտնեն կոմիքսների թողարկումից մի քանի ամիս անց:

Առավել կարևոր նորություններից է նաև կոմիքսների արտադրության և տարածման ավելի նորարարական ձևի մշակումը, որով էլ HY PICTURES-ը պատրաստվում է ներկայանալ հետագա մրցույթներում և սթարտափ ծրագրերում: Պիլոտային փուլի հիման վրա ձևավորված թիրախային հաճախորդների և նորարարական գաղափարի համադրության արդյունքում մենք կկարողանանք առաջարկել առավել հետաքրքիր հնարավորություններ պոտենցիալ ներդրումների համար:

Մինչ այդ, HY PICTURES-ում աշխատանքը եռում է: Կհանդիպենք www.nola.land կայքում շատ շուտով:

wallpaper

ՀԱՅԱ-համապարփակ լուծում.

Ժամանակակից աշխարհում մեծ թափով զարգացում են ապրում էլեկտրոնային սարքավորումները (հեռախոսներ, պլանշետներ և այլն) և դրանք դառնում են մեր կյանքի անբաժանելի մասը։ Այսօր տարեց մարդիկ նույնպես ձգտում են սովորել օգտվել դրանցից, սակայն, իհարկե, նրանց համար դա կարող է դժվարություններ առաջացնել՝ սկսած ծրագրային խրթին աշխատանքից, մինչև սարքավորման ֆիզիկական հատկությունները։

ՀԱՅԱ թիմը ներկայացնում է համապարփակ լուծում. պլանշետի հենակ և ծրագրային ապահովում, որոնք հեշտացված և ադապտացված են տարեց օգտատերերի համար։
1Հենակի նախատիպը արդեն պատրաստ էր դեկտեմբեր ամսին, որը նախագծված է այնպես, որ հնարավոր լինի գրասալիկը տեղադրել իր մեջ՝ էկրանը հարմարավետ դիտելու համար, այն նաև օժտված է ծխի, թունավոր գազերի և շարժման տվիչներով, բարձրախոսով։ Ծրագրային ապահովումը պարունակում է եղանակը հաղորդող ծրագիր, լրատու, ռադիո, օր և ժամ, օրացույց, աուդիոգրքեր լսելու համար նախատեսված ծրագիր և այլն, որոնց արտաքին տեսքը և հարմարությունը ամբողջովին ադապտացված է։

Թե հենակի նախատիպը և թե ծրագրային ապահովումը հետագայում կրեցին փոփոխություններ, մասնավորապես հենակը նախատեսում է ունենալ հոսանքի էներգիայի կուտակիչ (power bank), USP port-եր, LED լուսավորում, թունավոր գազերի տվիչ և Bluetooth։ Ծրագրային ապահովման կատարելագործման աշխատանքները ընթացքի մեջ են։

Բացի նախատիպի մշակումից, թիմը պետք է գտներ վստահելի գործընկեր՝ արտադրանքի արտադրության համար: Գործընկերոջ ընտրությունը կատարվել է տեղական և արտասահմանյան ընկերությունների միջև։  Արտասահմանյան գործընկերոջ կարգավիճակին հիմնականում համապատասխանում են չինական ընկերությունները, սակայն թիմը այդպես էլ չկարողացավ վստահություն ունենալ այդ ուղղության առումով, քանի որ անհրաժեշտ էր անմիջական ներկայություն չինական շուկայում:

CaptureԱյսպիսով՝ կանգ առնելով տեղական գործընկերոջ ընտրության վրա, ՀԱՅԱ-ն այժմ համագործակցում է Թեքնոլոջի ընդ Սայնս դայնամիքս ՍՊԸ-ի հետ, որը շուկայում հայտնի է որպես Արմթաբ պլանշետներ և Արմֆոն սմարթֆոններ արտադրող: Ընկերությունը ունի մասնագիտցաված անձնակազմ և ժամանակակից արտադրական հզորություններ: Թիմին ամբողջովին բավարարեց  ընկերության արտադրական հոսքագծերի բազմաֆունկցիոնալությունը և հզորությունը՝ արտադրելու էական քանակներ արտադրանքի սահմանափակ ժամանակում:

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առավել սերտ համագործակցության ոչ միայն արտադրության, այլև ամերիկյան շուկայում առաջխաղացման աջակցության համար:

«Ո՞րն է ձեր ստարտափի ստեղծած արժեքը»` դադարեցնել ահաբեկչությունները:

Սթափեցնող մի իրողություն…

Մինչ մեր պատկերացումները ստարտափների հնարավոր տարբերակների մասին պտտվում են արդեն գոյություն ունեցող, տարածված և անհետաքրքիր դարձած գաղափարների շուրջ, աշխարհի ոչ շատ նշանավոր երկրներում մարդիկ գտնում և մշակում են կենսական նշանակության այնպիսի մոդելներ, որոնց մասին երբևէ չենք էլ մտածել:

Բինիշ Բենգվենին, ով իր ամուսնու` Զիշան Ուսմանիի հետ GoFig Solutions-ով մասնակցում էր Pakistan StartUp Cup-ին, մենթորների ուշադրությունը գրավեց դեռ ամենասկզբում` «ո՞րն է ձեր ստարտափի ստեղծած արժեքը» հարցին պատասխանելով` դադարեցնել ահաբեկչությունները:

Ուսմանինն և Բինիշը, մտահոգված լինելով վերջին տարիներին ահաբեկչական հարձակումների, ռմբակոծությունների թվի աճով, որոշեցին օգտագործել իրենց անալիտիկ գիտելիքները և այդ խնդիրների լուծմանը տալ տեխնոլոգիական լուծում: Այսպիսով GoFig-ը (Go Figure it Out) հավաքագրում է տվյալների բազա տեղի ունեցող ահաբեկչությունների մանրամասների մասին, մշակված ծրագրերի միջոցով հետազոտում է, գտնում նմանություններ, օրինաչափություններ` կապված ահաբեկչությունների օրերի, վայրի և այլնի մասին և թույլ տալիս 72% ճշտությամբ կանխատեսել և կանխել հերթական հարձակումը:

 

 

Ուսմանիի թիմը ուներ գաղափար, տեխնոլոգիա, համակարգչային ծրագրեր, բայց ոչ ոք հետաքրքրված չէր իրենց մոդելով: Իրենց խոսքերով` իրենք գիտնականներ են, ոչ թե բիզնեսի մարդիկ: Այս առումով մեծ էր Pakistan StartUp Cup-ում իրենց մասնակցության ու հաղթանակի դերը` հասույթի աճ, մեծ ներդրումներ և մասնակցություն առաջին World StartUp Cup-ին, որը անցկացվեց 2014թ. Երևանում: Այստեղ GoFig-ը զբաղեցրեց առաջին տեղը:

Այժմ GoFig-ի հաճախորդներ են UN-ը, դեսպանատներ, դպրոցներ, ոստիկանություն և պետական և ոչ պետական այլ կառույցներ: GoFig-ը դարձավ PredictifyMe ստարտափի հիմքը` նույն նպատակներով ավելի գլոբալ ծրագիր, որտեղ ալգորիթմները կիրառվում են ոչ միայն ահաբեկչությունների հետազոտման, այլ նաև այլ հարցերում:
Մերի Սարգսյան

Ե՞րբ ստարտափը պետք է սկսի աշխատակիցներ վարձել։ Ո՞րոնք են ամենակարևոր և կրիտիկական պաշտոնները այդ շրջանի համար։

Բնական է, որ ստարտափի գործունեության համար կան շատ ոլորտներ, որոնց մասնագետների կարիքը կա. ֆինանսներ, մարքեթինգ, արտադրանքի կառավարում։ Երբ Դուք փոքր ստարտափ եք, Դուք այդպիսի շատ պահանջներ ունեք։
Սկզբում Դուք պետք է վերանախագծեք Ձեր (Հիմնադրի) ունակությունները և մաքսիմալ օգտագործեք։

1-Դուք աշխատանքի պետք է սկսեք ընդունել այն պահից սկսած, երբ այդ ամենը Ձեզ համար լինի հասանելի։ Կան հարյուրավոր ստարտափեր, որոնք իրենց հիմնադիրներին և գլխավոր տնօրեններին վճարում են շահութի մեծ մասը, քանի որ ցանկացած մարդ ցանկանում է տուն տանել մաքսիմալ շատ գումար։ Սակայն այդ շահույթը նախ հարկավոր է ծախսել կազմակերպության աճի ներդրումների վրա։

Եթե տարեկան Դուք ստանում եք 3 միլիոն դրամ աշխատավարձ (250,000 դրամ/ամիս) որպես գլխավոր տնօրեն կամ հիմնադիր, Դուք հիանալի դիրքում եք, քանի որ այնիպիսի սեփական ակտիվ եք ստեղծում, որը մինչև Ձեր կյանքի վերջը Ձեզ հարստությամբ կապահովի։ Այդ 3 միլիոն դրամ ստանալը ավելի լավ է, քան 8 միլիոն կամ 10 միլիոն դրամ ստանալը (660,000-ից 880,000 դրամ/ամիս), քանի որ այդ հավեյլալ գումարով Դուք կվարձեք հիանալի մարքեթոլոգի, նախագծերի կառավարչի, իրավաբանի կամ դիզայների։

2-<<Ու՞մ աշխատանքի ընդունել>> հարցը ավելի հեշտ գործընթաց է ներկայացնում։
Դուք վարձում այնպիսի ոլորտի մասնագետի, որի կարիքը անհամեմատ ունեք, բայց անձամբ չեք կարող այդ ոլորտում կոմպետենտ լինել։

Օրինակ՝ Ձեր ստարտափի համար վաճառքը ավելի կարևոր է քան իրավաբանական բաժինը, բայց Դուք հիանալի վաճառքի մասնագետ եք, ցանկալի է, որ Դուք վարձեք իրավաբանական բաժնի աշխատակացի՝ չնայած իր ցածր կարևորության։ Օգագործելով Ձեր մասնագիտական ունակությունները Դուք պետք է վաճառքի ծավալը ավելացնեք և հավելյալ եկամուտով լուծեք իրավաբանակ պաշտպանության հարցը, որը հեշտությամբ ապագայում կարող է խոցելի տեղ լինել։

Գերի Վայներչուկ

Աղբյուրը՝  https://youtu.be/9jftUj1CgzA?t=315s

Ինչպե՞ս ժամանակային միջակայքերի արտահայտումը ժամերով կօգնի ստարտափներին ճիշտ համակարգել իրենց ժամանակը:

Բոլորը խոսում են, թե ինչպես կարելի է կառավարել ժամանակը-time management, սակայն արդյոք հնարավոր է կառավարել մի երևույթ, որը անկառավարելի է: Այո՛, ժամանակը անկառավարելի է, և այդ իսկ պատճառով ես սիրում եմ օգտագործել համակարգել եզրույթը:

Նախորդ տարվա Armenia StartUp Cup-ի փուլերի ժամանակաշրջանում, երբ մասնակիցները տարբեր տեսակի ընթացիկ հայտեր էին լրացնում, ես նկատեցի, որ որոշ խմբերի մոտ ժամանակի իրական պակաս կար. որոշ մասնակիցներ չէին հասցնում համապատասխան աշխատանքները իրականացնել ճիշտ ժամանակին: Ես կարծում էի, որ միայն իմ մոտ կար ժամանակը ճիշտ համակարգել չկարողանալու խնդիրը, սակայն ուշադրություն դարձնելով երիտասարդ հասարակությանը՝ բացահայտեցի, որ  դա համատարած է:

Եվ՛ հաջողակ մարդիկ, և՛ անհաջողակ մարդիկ ունեն միայն 24 ժամ, և հաջողակների միակ գաղտինքը հիմնված է այդ 24 ժամը ճիշտ համակարգելու կարողության վրա: 

Էրիկ Թոմասը (http://etinspires.com/)խորհուդ է տալիս ժամանակային միջակայքերը արտահայտել միայն ժամերով: Հաջողակ ստարտափների և ընկերությունների հիմնադիրները  տարբեր ժամանակային միջակայքերին նայում են ժամերի տեսանկյունից:

41 օր-24 ժամ
1 շաբաթ-168 ժամ
1 ամիս-720 ժամ
1 տարի-8.640 ժամ
4 տարի-34.560 ժամ
70 տարի-604.400
Օգագործելով ժամային արտահայտումը ակնհայտորեն ներքին տագնապ է սկսվում, քանի որ պարզ է լինում՝ ժամանակը իրոք քիչ է: Սակայն ոմանք կարողանում են այդ ժամերը ճիշտ օգագործել և հասնել հսկա նվաճումների, իսկ ոմանք շարունակում են միշտ ուշանալ և բողոքել:
Եկեք վերլուծենք պատահականորեն վերցված անհատի օրակարգը և այնուհետև իրականացնենք համապատասխան հետևությունները, որոնք, անկասկած, հարկավոր են ստարտափներին ժամանակի պակասի հարցը մեկընդմիշտ լուծելու համար:

Անհատը քնում է օրական 8 ժամ, այնուհետև դեռ ունենում է 16 ժամ իր նպատակներին հասնելու համար:
Նա այդ 16 ժամվա մեկ ու կես ժամը կծախսի հարդարման և այլ տեխնիկական գործառնությունների վրա (լոգանք ընդունել, հագնվել, հարդարվել, սնվել և այլն): Նաև 2 ու կես ժամը կծախսվի ընկերների հետ զրուցելու, օրվա ոչ կարևոր թեմաները քննարկելու, համացանցում վազվզելու վրա: Մոտ մեկ ու կես ժամ էլ  երթուղայինում կամ ցանկացած տրանսպորտային միջոցի մեջ անցկացրած ժամանակաշրջանի վրա, որտեղ դժվար է արդյունավետ աշխատել (անհարմար է): Բնականաբար այս թվերը մոտավոր են, և յուրաքանչյուի օրը կտարբերվի այս օրակարգից, բայց հաշվարկելով օրվա կտրվացքով կատարված բոլոր գործողությունները մոտավոր այս պատկերը կստացվի:

Նա 24 ժամից ստացավ 10.5 ժամ: Նա ունի 10.5 ժամ իր նպատակներին հասնելու համար, ուսման համար, աշխատանքի և իր ստատրտափի համար:

Հարկավոր է ոչ թե բողոքել, որ ժամանակը քիչ է, այլ ընդունել, որ ժամանակը ահավոր քիչ է, և միայն ժամանակի ճիշտ ներդրումը կօգնի Ձեզ հասնել Ձեր նպատակներին և երազանքներին: Կարիք չկա ժամանակի կառավարման բազմազան գործիքներ օգտագործել, պետք է յուրաքանչյուր վայրկյանը ողջամտորեն ծախսել և հիշել, որ ԺԱՄԱՆԱԿԸ ՄԻԱԿ ԱԿՏԻՎՆ Է, ՈՐԸ ԱՆՀՆԱՐ Է <<ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼ>>:

Մանավանդ ստարտափներ  դեպքում ժամանակը հաջողության գործոններից գլխավորն է, քանի որ շատ ստարտափներ ուղղակի դանդաղ զարգանալու արդյունքում իրենց տեղը անուղղակիորեն զիջում են իրենց մրցակցին: 21-րդ դարում ժամանակը անհամեմատ արագ է ընթանում, գաղափարները շատ արագ են ծնվում, շատ արագ տարածվում և շատ արագ իրականացվում, բնական է, որ պետք է ժամանակին համընթաց շարժվել, և ուղղակի գործել:

Վերջիվերջո Լեոնարդո դա Վինչին, Բիլլ Գեյթսը, Մայր Թերեզան, Ժաննա դ՛Արկը, Ուորեն Բաֆֆեթը, Ալբերտ Այնշթայնը, Կլեոպատրան, Պլատոնը, Նապոլեոնը, Արիստոտելը, Օպրահ Ուինֆրին, Մայր Թերեզան, Գանդին….Նրանք բոլորը ունեցել են նույն 24 ժամը, ինչ ունես հիմա դու: Մարդու հաջողությունը հիմված է իր 24 ժամի ողջամիտ օգտագործման վրա:

Հղումներ՝ https://www.youtube.com/watch?v=6Nv0Nc33-28

SG Logo