Երկորյա Թրեյնինգ «ՍՏԵՂԾԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ»

Armenia StartUp Cup Ազգային Առաջնության երկօրյա թրեյնինգ՝ «Ստեղծիր քո բիզնեսը»

 

Զարգացնել բիզնես գաղափարները, սովորել բիզնես մոդելի նախագծման հիմունքները, ներկայիս բիզնեսը հասցնել ավելի բարձր մակարդակի, եկամուտների արագ ստացման համար լուծումներ գտնել:

Այն ձեռնարկատերերը և ստարտ-ափների թիմերը, ովքեր դիմում են Armenia StartUp Cup Ազգային Առաջնությանը, կանցնեն նախնական ընտրության փուլ, որից հետո կհրավիրվեն մասնակցելու բիզնես մոդելի նախագծման և բիզնեսի ստեղծման վերաբերյալ հատուկ թրեյնինգի։

ՕՐ 1-Սեպտեմբեր 3
12:30 – 1:00PM       Գրանցում
1:00 – 1:30PM         Բացման խոսք
1:30 – 2:00PM         Մրցույթի ներկայացում կազմակերպիչների կողմից
2:00 – 5:00PM         Բիզնես մոդելի նախագծում և բիզնեսի ստեղծում
5:00 – 5:30PM         Սուրճի և ճաշի ընդմիջում
5:30 – 9:00PM         Բիզնես մոդելի նախագծում և բիզնեսի ստեղծում

ՕՐ 2-Սեպտեմբեր 4
9:00AM – 1:00PM  Բիզնես մոդելի նախագծում և բիզնեսի ստեղծում
1:00 – 2:00PM        Սուրճի և ճաշի ընդմիջում
2:00 – 4:00PM        Բիզնես մոդելի նախագծում և բիզնեսի ստեղծում
4:00 – 4:30PM        Սուրճի և ճաշի ընդմիջում
4:30 – 7:00PM        Բիզնես մոդելի նախագծում և Բիզնեսի ստեղծում
7:00 – 8:00PM        Սուրճի և ճաշի ընդմիջում
8:00 – 9:00PM   Armenia StartUp Cup Ազգային Առաջնության 25 լավագույն բիզնես մոդելների հայտարարում և փակման խոսք

Armenia StartUp Cup Ազգային Առաջնության «Ստեղծիր քո բիզնեսը» թրեյնինգը մենթորության սկզբունքի վրա հիմնված գործնական ծրագիր է, որի նպատակն է ունիվերսալ միջոցների շնորհիվ ավելի դյուրին դարձնել ձեռներեցության գործընթացը` կառուցելու ամուր ու կենսունակ բիզնես:

  • Սովորեք բիզնես մոդելի նախագծում տեսողական մտածողության միջոցով
  • Պարզաբանեք` ինչպես ստեղծել արժեք և ինչպես հասնել ձեր նպատակային հաճախորդին
  • Սովորեք շուկա մուտք գործելու ռազմավարությունները, որոնք կօգնեն եկամուտ ապահովել և թույլ կտան խուսափել ավանդական դրամահավաքի անհրաժեշտությունից
  • Կապ հաստատեք Ձեր համայնքի համախոհ ձեռներեցների հետ (պետք չէ մենակ զգալ կամ մեկուսանալ որպես ձեռնարկատեր)

Ստորև ներկայացված են Armenia StartUp Cup Ազգային Առաջնության «Ստեղծիր քո բիզնեսը» երկօրյա թրեյնինգի մանրամասները

Ձեռնարկատիրական մտածողություն և տեսողական մտածելակերպ.
Ստեղծեք Ձեր բիզնեսի հաջողության հիմքերը

Հասկանալով, թե ինչպես պետք է գաղափարը դարձնել գործուն բիզնես, ձեռներեցը դառնում է բավականին ուժեղ: Այս սեմինարի ընթացքում Դուք կսովորեք, թե ինչպես պետք է կիրառել մտածելակերպը, սովորույթները, վարքագիծը և բնավորության կարևորագույն հատկանիշները, որոնք կօգնեն Ձեզ կառուցել հաջողություն ունեցող բիզնես:

Նախագծեք Ձեր բիզնես մոդելը և ստեղծեք Ձեր բիզնեսը
Շտապեք ներկայացնել Ձեր նոր բիզնեսը շուկայում, ներգրավեք հաճախորդներին և ստացեք եկամուտներ՝ Ձեր բիզնես մոդելը զարգացնելով: Դուք հատուկ վերապատրաստում եք անցնելու «Scoregarde»-ի միջոցով, որը տեսողական մտածողության գործիք է` նախատեսված բիզնես մոդելի նախագծման գործում Ձեզ առաջնորդելու համար:

Կառուցեք Ձեր հիմնական թիմը, ձեռք բերեք ռազմավարական գործընկերներ և խորհրդատվական ցանց
Երբևէ ոչ մի մեծ գործ չի արվել առանց թիմի: Հասկացեք և սովորեք այն հիմնական ձևերը, թե ինչպես պետք է ստեղծել, միավորել Ձեր գաղափարի շուրջ և խրախուսել թիմին: Սովորեք, թե ինչպես պետք է հավաքել մարդկանց, ովքեր կօգնեն ստեղծել Ձեր ստարտ-ափի հիմնական թիմը, գտնել ռազմավարական գործընկերներ և խորհրդատվական ցանց:

Ձեր բիզնեսը խթանելու համար ֆինանսավորման աղբյուրներ գտեք
Դուք պետք է հետաքրքիր ու կրեատիվ մեթոդներ կիրառեք` Ձեր ընկերության առաջխաղացման համար ֆինանսական ռեսուրսներ գտնելու: Մեր խորհրդատուները կաշխատեն Ձեզ հետ՝ կենտրոնանալով դրամական հոսքի աճի, Ձեր ռեսուրսներն ավելացնելու, գումար վաստակելու ուղիների, ֆինանսավորում հայթայթելու վրա: Մեր ուշադրության կենտրոնում է լինելու հետևյալ հարցը՝ որքան քիչ գումար է Ձեզ պետք Ձեր ընկերության եկամուտն ավելացնելու: