ԲԻԶՆԵՍ ՄՈԴԵԼԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Ստարտ-ափների առաջնության հիմքում բիզնես մոդելներին մասնագիտական լավագույն խորհրդատվությունը տրամադրելու մոտեցումն է: Այս մոտեցումն աջակցում է ձեռներեցներին անհամեմատ կարճ ժամանակահատվածում ստեղծելու բիզնես մոդելը և այն փորձարկելու իրական հաճախորդների հետ: Տարբեր փոխազդեցությունների արդյունքում բարելավվում է եկամուտի ձեռք բերման և կենսունակ բիզնես կառուցելու հավանականությունը: «Ստարտ-ափների առաջնության» հիմնադիր Շոն Գրիֆինը պատրաստեց այս պրեզենտացիան` բացատրելու բիզնես մոդելի և բիզնես պլանի տարբերությունը, ինչպես նաև օգնելու Ձեզ հասկանալ, թե ինչպես է պետք նախագծել Ձեր բիզնես մոդելը՝ ստարտ-ափների առաջնությանը մրցելու համար:

ScoreCard

Պրեզենտացիայի ընթացքում ներկայացված բիզնես մոդելի նախագծման թերթիկը (The Business Model Scorecard) հատուկ նախագծված է ձեռներեցներին աշխատանքում աջակցելու համար: Սրա շնորհիվ նրանք ցանկացած գաղափար կարող են վերածել կենսունակ բիզնես մոդելի` ունիվերսալ քայլեր կատարելով: Այս քայլերն օգնում են կրճատել շուկա մուտք գործելու և եկամուտ ստանալու ժամանակը: Ստարտ-ափների առաջնության համայնքի անդամները կարող են ներբեռնել բիզնես մոդելի նախագծման թերթիկի պատճենը: