Archive for Հաջողակ պատմություններ

Բացել հաշիվ և անմիջապես կատարել խնայողություններ ցանկացած բջջային հեռախոսով առանց ինտերնետային կապ օգտագործելու: Պատմությունը Uganda StartUp Cup-ի հաղթող Airsave-ի հետևում

Պատմությունը Uganda StartUp Cupի հաղթող Airsaveհետևում

Հենրի Դեմյուլիրան ունեցել է շատ դժվարություններ: Ծնված լինելով աղքատ ընտանիքում՝ նա ստիպված էր ջուր տեղափոխել գումար վաստակելու համար: Նրա նպատակն էր խնայել և հեծանիվ գնել, որով կկարողանար ավելի շատ ջուր տեղափոխել: Շատերի նման նա ուներ գումար խնայելու հետ կապված դժվարություններ:

Աֆրիկայում բնակչության 90%-ը չի օգտվում բանկային ծառայություններից, շատերը կորցնում են իրենց գումարը նրա պատճառով,որ ստիպված են իրենց ամբողջ խնայողությունները պահել տանը՝ գողության կամ հրդեհի դեպքում այրվելու ռիսկի պայմաններում, իսկ ավելի վատ դեպքերում ամուսինը գումարը պահում է կնոջից՝ թույլ չտալով նրան կառուցել իր կյանքը:

Տեսնելով այս դժվարությունները՝ Հենրին որոշում է ստեղծել Airsave–ը, ընկերություն, որը հնարավորություն է տալիս բացել թվային հաշիվ և պահել այնտեղ որոշակի գումար որոշակի ժամանակահատվածում: Նա սկսեց տեղի եկեղեցուց, ապա տեսնելով եկեղեցու անդամների հավանությունը՝ կարողացավ ընդամենը 6 ամսում ընդլայնել անդամների թիվը մինչև 20.000 առանց որևէ գովազդի կամ խթանման: Ծրագրի բացառիկությունն ու հարմարավետությունը կայանում է նրանում, որ հնարավոր է հաշիվ բացել և անմիջապես կատարել խնայողություններ ցանկացած բջջային հեռախոսով առանց ինտերնետային կապ օգտագործելու: Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել խնայողությունների ժամանակահատվածը և հասնել խնայելու նպատակին ժամկետից շուտ գումարը հետ վերադարձնելու արգելքի միջոցով:

Աֆրիկայում միանշանակ մեծ է նմանօրինակ համակարգի կիրառման անհրաժեշտությունը և զարմանալի չէ, որ Airsave ֆինանսական համակարգը Africa StartUp Cup մրցույթում գրավեց 2-րդ տեղը, որի շնորհիվ Հենրին ստացավ մեծ փորձ և ճանաչում: Նշենք նաև, որ Airsave–ը կմրցի 65 երկրների (այդ թվում նաև Հայաստանի) հաղթողների հետ Համաշխարհային StartUp Cup մրցույթում, որը տեղի կունենա օգոստոսի 3-ից 5-ը Վաշինգտոնում։

http://airsaveuganda.com/

Մերի Սարգսյան

 

Armenia StartUp Cup Сhallenge 2015-ի հաղթողը։

HY pictures-ը ֆիլմ և մեդիա արտարդող ընկերություն է, որի նոր նախաձեռնությունն է հայ և արևմտահայ գրական ստեղծագործությունների հիման վրա վեբ-կոմիքսների ստեղծումը:

Նախագիծն անցավ ինտենսիվ զարգացման փուլ Հայաստանի Սթարտափ առաջնության շրջանակներում՝ ավելացնելով նոր ուղղություններ, հստակեցնելով ֆինանսական պլանն ու ապագա վաճառքի ցուցանիշները և հետագա ընդլայնման ռազմավարությունը:

Առաջնությունում հաղթելն առավել ոգևորեց մեր թիմին: Այս երեք ամիսների ընթացքում մենք գրեթե ավարտին ենք հասցրել բոլոր կոմիքսների արտադրությունն ու թարգմանությունը: Պատրաստ է նաև կայքը, որը կգործարկվի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում (այս պահին սպասում ենք դոնոր կազմակերպության վերջնական հաստատմանը):

Արտադրանքի պատրաստ լինելն արդեն իսկ թույլ է տվել մեզ անցնել հաջորդ փուլին՝ ավելի հստակեցնել բանակցությունները տարբեր աշխարհագրական տարածքներում վաճառքի համար:

Կոմիքսների տարածմանը զուգահեռ արդեն իսկ մշակվում է կոմիքսների գլխավոր հերոսերի կերպարներով տիկներիների ստեղծումը: Հիմա նյութերի ընտրության և պրոտոտիպերի հաստատման փուլում ենք: Տիկնիկները շուկա կմտնեն կոմիքսների թողարկումից մի քանի ամիս անց:

Առավել կարևոր նորություններից է նաև կոմիքսների արտադրության և տարածման ավելի նորարարական ձևի մշակումը, որով էլ HY PICTURES-ը պատրաստվում է ներկայանալ հետագա մրցույթներում և սթարտափ ծրագրերում: Պիլոտային փուլի հիման վրա ձևավորված թիրախային հաճախորդների և նորարարական գաղափարի համադրության արդյունքում մենք կկարողանանք առաջարկել առավել հետաքրքիր հնարավորություններ պոտենցիալ ներդրումների համար:

Մինչ այդ, HY PICTURES-ում աշխատանքը եռում է: Կհանդիպենք www.nola.land կայքում շատ շուտով:

wallpaper

ՀԱՅԱ-համապարփակ լուծում.

Ժամանակակից աշխարհում մեծ թափով զարգացում են ապրում էլեկտրոնային սարքավորումները (հեռախոսներ, պլանշետներ և այլն) և դրանք դառնում են մեր կյանքի անբաժանելի մասը։ Այսօր տարեց մարդիկ նույնպես ձգտում են սովորել օգտվել դրանցից, սակայն, իհարկե, նրանց համար դա կարող է դժվարություններ առաջացնել՝ սկսած ծրագրային խրթին աշխատանքից, մինչև սարքավորման ֆիզիկական հատկությունները։

ՀԱՅԱ թիմը ներկայացնում է համապարփակ լուծում. պլանշետի հենակ և ծրագրային ապահովում, որոնք հեշտացված և ադապտացված են տարեց օգտատերերի համար։
1Հենակի նախատիպը արդեն պատրաստ էր դեկտեմբեր ամսին, որը նախագծված է այնպես, որ հնարավոր լինի գրասալիկը տեղադրել իր մեջ՝ էկրանը հարմարավետ դիտելու համար, այն նաև օժտված է ծխի, թունավոր գազերի և շարժման տվիչներով, բարձրախոսով։ Ծրագրային ապահովումը պարունակում է եղանակը հաղորդող ծրագիր, լրատու, ռադիո, օր և ժամ, օրացույց, աուդիոգրքեր լսելու համար նախատեսված ծրագիր և այլն, որոնց արտաքին տեսքը և հարմարությունը ամբողջովին ադապտացված է։

Թե հենակի նախատիպը և թե ծրագրային ապահովումը հետագայում կրեցին փոփոխություններ, մասնավորապես հենակը նախատեսում է ունենալ հոսանքի էներգիայի կուտակիչ (power bank), USP port-եր, LED լուսավորում, թունավոր գազերի տվիչ և Bluetooth։ Ծրագրային ապահովման կատարելագործման աշխատանքները ընթացքի մեջ են։

Բացի նախատիպի մշակումից, թիմը պետք է գտներ վստահելի գործընկեր՝ արտադրանքի արտադրության համար: Գործընկերոջ ընտրությունը կատարվել է տեղական և արտասահմանյան ընկերությունների միջև։  Արտասահմանյան գործընկերոջ կարգավիճակին հիմնականում համապատասխանում են չինական ընկերությունները, սակայն թիմը այդպես էլ չկարողացավ վստահություն ունենալ այդ ուղղության առումով, քանի որ անհրաժեշտ էր անմիջական ներկայություն չինական շուկայում:

CaptureԱյսպիսով՝ կանգ առնելով տեղական գործընկերոջ ընտրության վրա, ՀԱՅԱ-ն այժմ համագործակցում է Թեքնոլոջի ընդ Սայնս դայնամիքս ՍՊԸ-ի հետ, որը շուկայում հայտնի է որպես Արմթաբ պլանշետներ և Արմֆոն սմարթֆոններ արտադրող: Ընկերությունը ունի մասնագիտցաված անձնակազմ և ժամանակակից արտադրական հզորություններ: Թիմին ամբողջովին բավարարեց  ընկերության արտադրական հոսքագծերի բազմաֆունկցիոնալությունը և հզորությունը՝ արտադրելու էական քանակներ արտադրանքի սահմանափակ ժամանակում:

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առավել սերտ համագործակցության ոչ միայն արտադրության, այլև ամերիկյան շուկայում առաջխաղացման աջակցության համար:

«Ո՞րն է ձեր ստարտափի ստեղծած արժեքը»` դադարեցնել ահաբեկչությունները:

Սթափեցնող մի իրողություն…

Մինչ մեր պատկերացումները ստարտափների հնարավոր տարբերակների մասին պտտվում են արդեն գոյություն ունեցող, տարածված և անհետաքրքիր դարձած գաղափարների շուրջ, աշխարհի ոչ շատ նշանավոր երկրներում մարդիկ գտնում և մշակում են կենսական նշանակության այնպիսի մոդելներ, որոնց մասին երբևէ չենք էլ մտածել:

Բինիշ Բենգվենին, ով իր ամուսնու` Զիշան Ուսմանիի հետ GoFig Solutions-ով մասնակցում էր Pakistan StartUp Cup-ին, մենթորների ուշադրությունը գրավեց դեռ ամենասկզբում` «ո՞րն է ձեր ստարտափի ստեղծած արժեքը» հարցին պատասխանելով` դադարեցնել ահաբեկչությունները:

Ուսմանինն և Բինիշը, մտահոգված լինելով վերջին տարիներին ահաբեկչական հարձակումների, ռմբակոծությունների թվի աճով, որոշեցին օգտագործել իրենց անալիտիկ գիտելիքները և այդ խնդիրների լուծմանը տալ տեխնոլոգիական լուծում: Այսպիսով GoFig-ը (Go Figure it Out) հավաքագրում է տվյալների բազա տեղի ունեցող ահաբեկչությունների մանրամասների մասին, մշակված ծրագրերի միջոցով հետազոտում է, գտնում նմանություններ, օրինաչափություններ` կապված ահաբեկչությունների օրերի, վայրի և այլնի մասին և թույլ տալիս 72% ճշտությամբ կանխատեսել և կանխել հերթական հարձակումը:

 

 

Ուսմանիի թիմը ուներ գաղափար, տեխնոլոգիա, համակարգչային ծրագրեր, բայց ոչ ոք հետաքրքրված չէր իրենց մոդելով: Իրենց խոսքերով` իրենք գիտնականներ են, ոչ թե բիզնեսի մարդիկ: Այս առումով մեծ էր Pakistan StartUp Cup-ում իրենց մասնակցության ու հաղթանակի դերը` հասույթի աճ, մեծ ներդրումներ և մասնակցություն առաջին World StartUp Cup-ին, որը անցկացվեց 2014թ. Երևանում: Այստեղ GoFig-ը զբաղեցրեց առաջին տեղը:

Այժմ GoFig-ի հաճախորդներ են UN-ը, դեսպանատներ, դպրոցներ, ոստիկանություն և պետական և ոչ պետական այլ կառույցներ: GoFig-ը դարձավ PredictifyMe ստարտափի հիմքը` նույն նպատակներով ավելի գլոբալ ծրագիր, որտեղ ալգորիթմները կիրառվում են ոչ միայն ահաբեկչությունների հետազոտման, այլ նաև այլ հարցերում:
Մերի Սարգսյան