Կանոններ

«Ստարտ-ափների հայաստանյան առաջնություն» բիզնես մոդելների մրցույթ

Catherine_Cook

«Ստարտ-ափների հայաստանյան առաջնություն» բիզնես մոդելների մրցույթի նպատակն է խթանել ձեռներեցների ակտիվությունը, ստարտ-ափների միջոցով նոր աշխատատեղեր ստեղծել, ինչպես նաև իրազեկել Հայաստանում սկսնակ ձեռնարկություն ստեղծելու համար առկա ռեսուրսների մասին: Հաղթողները կընտրվեն անաչառ ընտրության միջոցով՝ ստորև նշված չափանիշներին համապատասխանության պայմանով:

Մրցույթին մասնակցելու համար Դուք պետք է հետևեք հետևյալ կանոններին: Այս մրցույթը առոչինչ է համարվում, եթե արգելվում է օրենքով:

 

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են հետևյալ չափանիշներին.

  • Առաջարկվող մոդելը պետք է լինի օրիգինալ գաղափար, որը կներկայացնի բիզնեսի գործունեությունն ստեղծման պահից մինչև գործունեության 5-րդ տարին:
  • Դիմորդների՝ Հայաստանում բնակվելը պարտադիր պայման չէ, սակայն նրանք պետք է համաձայնություն տան՝ հաղթելու դեպքում իրենց բիզնեսը Հայաստանում սկսելու և զարգացնելու մասին:
  • Ընկերության աշխատակիցները/անդամները դիմելու պահին պետք է լինեն առնվազն 16 տարեկան:
  • Շահույթ չհետապնդող նախագծերը մրցույթին չեն մասնակցի:

Ինչպե՞ս դիմել

Մրցույթին դիմելու համար պետք է լրացնել բիզնես մոդելի հակիրճ հայտաձևը: Դիմումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝

  • Ձեր բիզնես գաղափարը,
  • պահանջարկը և/կամ կարիքը, որի լուծմանը կամ բավարարմանն այն ուղղված է,
  • ապրանք և/կամ ծառայություն,
  • շուկայի չափերը,
  • հաճախորդների թիրախային խումբը,
  • եկամուտների հոսքերը,
  • ղեկավար թիմը,
  • շուկա ներմուծելու ռազմավարությունը,
  • ֆինանսավորման պահանջները (առկայության դեպքում):

 

Ժյուրին կուսումնասիրի ներկայացված բիզնես մոդելները, և ընտրություն անցած մասնակիցները կտեղեկացվեն:

Բոլոր տեղեկությունները գաղտնի կպահվեն: Մոդելի ուսումնասիրության ընթացքում ժյուրիի անդամները կարող են պահանջել որոշ տեղեկությունների ճշգրտում: Կդիտարկվեն առցանց լրացված միայն ամբողջական հայտերը:

Բիզնես մոդելների ներկայացման հետ կապված հարցերը կարող են ուղղվել մրցույթի ներկայացուցիչներին:

Ո՞րն է մրցանակը

B.Root

«Ստարտ-ափների հայաստանյան առաջնություն» մրցույթի հաղթողները կպարգևատրվեն 2016թ․ նոյեմբերին: Եզրափակչի բոլոր մասնակիցները կհրավիրվեն մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը, և գուցե նրանց առաջարկվի համառոտ ներկայացնել իրենց ընկերությունները: Հաղթող բիզնես նախագիծը կարող է ստանալ աջակցություն ձեռներեցության ոլորտում, դրամական պարգև և ֆինանսավորման հավելյալ աղբյուրների մասին իրազեկում: Մյուս մասնակիցներին կարող են հանձնվել լրացուցիչ մրցանակներ, ուստի նրանք ևս պետք է ներկա լինեն արարողությանը՝ դրանք ստանալու համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Չկա որևէ երաշխիք` արտահայտված կամ ենթադրյալ, որ որևէ մասնակից կարժանանա մրցանակի: Եթե ժյուրիի որոշմամբ հաղթող բիզնես նախագիծ չընտրվի, այդ տարվա մրցանակային ֆոնդը կօգտագործվի հաջորդ տարվա մրցույթի կազմակերպման համար: Մրցանակ շահելու հավանականությունը կախված է մասնակիցների հմտությունից և ընդունված դիմումների քանակից: Մրցանակի հետ կապված բոլոր հարկերը մրցանակակրի պատասխանատվության տակ են: Մրցանակները փոխանցման ենթակա չեն:

Ինչպե՞ս է ժյուրին ընտրելու հաղթողին

Հաղթողը կընտրվի` ըստ հետևյալ չափորոշիչների.

  • ներկայացված բիզնես մոդելն ունի հաջողության իրական հնարավորություն:
  • Ընկերությունը հոգում է հասարակության կոնկրետ կարիքներ, ակտիվորեն փորձարկում ու նկատի է առնում շուկայի արձագանքը:
  • Ընկերությունը հայտնաբերել և տրամադրել է ռեսուրսներ` հաջողություն ունենալու համար:
  • Ընկերությունն ունի կառավարման հզոր ռազմավարություն:
  • Ընկերությունն ունի վստահելի մրցակցային առավելություն:
  • Ընկերությունն ունի թիրախային շուկա և հաճախորդների բազա:
  • Ընկերությունն ունի եկամուտների և շահույթի մոդելներ, որոնք համապատասխանում են:
  • Ընկերությունն ունի ղեկավար ուժեղ թիմ:
  • Ընկերությունն աշխատանք է տանում եզակի լինելու, եզակի առաջարկ ներկայացնելու ուղղությամբ:
  • Ընկերության զարգացման համար նախատեսվում են իրատեսական ժամկետներ:

Մրցույթի մասնակիցները կգնահատվեն` ըստ իրենց բիզնես մոդելների, որոնք նրանք ժյուրիին կներկայացնեն երկու պրեզենտացիաների միջոցով: Առաջին պրեզենտացիային մասնակցելու իրավունք կստանան լավագույն տասնմեկ բիզնես մոդելները, իսկ պրեզենտացիաների եզրափակիչ փուլին` լավագույն յոթը:

Հավասար միավորների դեպքում ժյուրին կընտրի այն մոդելը, որն ունի «հաջողության իրական հնարավորության» ամենաբարձր միավորը: Չափորոշիչներին վերաբերող բոլոր որոշումները կկայացնեն մրցույթի կազմակերպիչներն ու հովանավորները: Այս կանոնները և ժյուրիի անդամների որոշումները համարվում են վերջնական և ենթակա են կատարման բոլոր մասնակիցների կողմից:

Ինչպե՞ս կարող եմ իմանալ` արդյոք հաղթել եմ

Հաղթողների անունները կհրապարակվեն  նոյեմբերի կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Նշված պայմաններին համապատասխանելուց բացի, որպես մրցանակն ստանալու պայման`յուրաքանչյուր հաղթող պետք է ստորագրի պատասխանատվությունից ազատման մասին գրավոր համաձայնագիր: Ծանուցումից հետո 14 օրերի ընթացքում ստորագրելուց հրաժարվելը և բոլոր այս փաստաթղթերը վերադարձնելը կհանգեցնեն որակազրկման, ու հաղթող կընտրվի մեկ այլ մասնակից: Հանձնման անհնարինության պատճառով մրցանակը վերադարձնելը ևս կհանգեցնի որակազրկման և այլ հաղթողի ընտրության: Հաղթողների ցանկը կհրապարակվի մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունից հետո:

Որո՞նք են մրցույթի մյուս պայմանները

Ֆինանսավորման այլ աղբյուրներ կամ մրցույթներ

Մասնակից այն թիմերը, որոնք արդեն իսկ ֆինանսավորում են ստացել այլ աղբյուրից, մրցույթին դիմելիս պետք է ներկայացնեն բոլոր աղբյուրներն ու գումարի ամբողջ չափը կամ տեղյակ պահեն դրանց մասին, եթե նման հնարավորություն առաջանա մրցույթի ընթացքում: Այն թիմերը, որոնք մրցույթին դիմելու պահին կամ մասնակցության ընթացքում նույն բիզնես մոդելը ներկայացրած կլինեն նմանատիպ այլ մրցույթի, պարտավոր են դրա մասին տեղյակ պահեն:

Օրիգինալ հեղինակային նախագիծ

Ներկայացված բոլոր նախագծերը պետք է լինեն օրիգինալ և զերծ հեղինակային իրավունքի հետ կապված կամ այլ սահմանափակումներից:

Նախագծերի քանակը

Մասնակիցը կարող է որպես «թիմի անդամ» հանդես գալ միայն մեկ բիզնես մոդելի կազմում, և ցանկացած բիզնես կարող է ներկայացվել միայն մեկ բիզնես մոդելով:

Դրամական պարգևների հանձնումը

Հովանավորների/ժյուրիի անդամների կողմից հանձնվող դրամական պարգևը չի հանդիսանում հաղթող բիզնես մոդելում արված ներդրում: Հովանավորները/ժյուրիի անդամները մրցանակային գումարի դիմաց հաղթող ընկերություններում մասնաբաժին չեն ստանալու: Մրցույթը հաղթողների մրցանակները թողարկվելու են ընկերության անունով, ինչպես սահմանված է ծրագրում, և հովանավորները/ժյուրիի անդամները չեն կրելու ոչ մի պատասխանատվություն դրանց հետագա բաշխման հետ կապված:

Մրցույթ

Albert_Einstein

Մասնակիցները չեն կարող հետևյալ կետերի հետ կապված պահանջ ներկայացնել, քանի որ մրցույթի ներկայացուցիչները դրանց համար պատասխանատվություն չեն կրում.

  • կորսված, ուշացած կամ սխալ հասցեագրված դիմումներ,
  • հեռախոսի կամ հաղորդակցության այլ ցանցի, համակարգչի առցանց համակարգերի, սերվերների կամ պրովայդերների, համակարգչային սարքավորումների և պարագաների, ծրագրային ապահովման տեխնիկական անսարքություն,
  • տեխնիկական խնդիրներ` կապված էլեկտրոնային փոստի, կայքի խափանման, ինտերնետի գերծանրաբեռնվածության հետ, այդ թվում` մրցույթի հետ կապված նյութերի ներբեռնման հետևանքով մասնակցի կամ այլ անձի համակարգչին պատճառված վնասները:

Այն մասնակիցները, ովքեր խախտում են նշված կանոնները, միջամտում են մրցույթի անցկացմանը կամ ոչ հարիր վարքագիծ են դրսևորում հովանավորների, մրցույթի կազմակերպիչների կամ այլ մասնակցի հանդեպ (յուրաքանչյուր առանձին դեպք դիտարկվում է մրցույթի ներկայացուցիչների կողմից), ենթակա են որակազրկման: Հովանավորներն իրավունք ունեն արգելելու ցանկացած մասնակցի հետագա մասնակցությունը, եթե վերջինիս համապատասխանությունը հարցականի տակ է:

Պատասխանատվությունից ազատում

Մրցույթին դիմելով` մասնակիցներն (առանց սահմանափակման) ազատում են հովանավորներին, ժյուրիի անդամներին, խորհրդատուներին և նրանց ղեկավարներին, աշխատակիցներին ու գործակալներին մրցույթի հետ կապված ցանկացած տեսակի կորուստների, վնասվածքների համար պատասխանատվություն կրելուց: Մրցույթին մասնակցելով` Դուք համաձայնվում եք հրաժարվել մրցույթում կամ նրա պաշտոնական կանոններում առկա հնարավոր երկիմաստության կամ սխալների բողոքարկման իրավունքից: Մրցույթի կանոնների կամ հենց մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել կազմակերպիչ թիմի հետ հետևյալ էլ. հասցեով`

Armeniastartupcup@iabcentre.com