Հովանավորներ և համակազմակերպիչներ

Armenia StartUp Cup Ազգային Առաջնություն 2016

rsz_logo_uyba

 

« Հայաստանի երիտասարդ գործատուների միություն»

 

 

 

« Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը» շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Հայաստանի Հանրապետությունում բիզնես միջավայրի զարգացման և հատկապես երիտասարդության շրջանում բիզնես մտածողության ձևավորման նպատակով 2012 թ. մայիսի 24-ին գումարվեց միության հիմնադիր ժողով: Ժողովի որոշմամբ հաստատվեց միության կանոնադրությունը,ամրագրվեց միության առաքելությունն ու նպատակները, որդեգրվեցին այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի միությունն իր գործունեության ընթացքում: Ժողովի արդյունքնում միության խորհրդի նախագահ ընտրվեց Մուշեղ Սերգեյի Ավետիսյանը:
Հիմնադրման օրվանից սկսած «Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը» ակտիվորեն համագործակցում է ինչպես Հայստանյան, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: Մենք արդյունավետ համագործակցության մեջ ենք գտնվում «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության» , «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի»,«Երիտասարդական ակումբների դաշնության» և այլ կազմակերպությունների հետ: 2014 թ.-ից  միությունը անդամակցում է  « Եվրոպայի երիտասարդ ձեռներեցների կոնֆեդերացիային»: Նույն թվականին մեր ջանքերով  հիմնադրվեց «Արցախի երիտասարդ գործատուների միությունը»:
Մեր գործունեության առանցքային նպատակը սկսնակ և գործող երիտասարդ գործարարներին աջակցության ցուցաբերումն է, քանզի մեր կարծիքով մենք այսօր ունենք այնպիսի ներուժով երիտասարդներ, որոնց տեղակատվական և ֆինանասական աջակցություն ցուցաբերելով հնարավոր կլինի կյանքի կոչել նրանց բիզնես ծրագրերն ու գաղափարները, այդպիսով՝ նրանց մասնակից դարձնելով մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացին: Մենք կարևորում ենք նաև կառավարության և երիտասարդության միջև մշտական երկխոսությունների կազմակերպումը: Մշտապես հետևում ենք օրենսդրական փոփոխություններին, կառավարության որոշումներին և հարկ եղած դեպքում արագ արձագանքում: Անչափ կարևոր նշանակություն ունի մեր երիտասարդության  կայուն և բազմաբևեռ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների երիտասարդ գործարարների հետ, ինչի ընթացքում փորձի փոխանակմամբ և նոր գիտելիքների ձեռք բերումով մենք կկարողանանք արդիականացնել մեր տնտեսությունը և իրականացնել բիզնեսի զարգացման նոր և արդյունավետ համակարգեր: Մեր միությունը 2014 թ.-ից սկսել է հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման գործընթացը և ՀՀ-ում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռ.Բելտրանի հետ պատրաստվում ենք ամրապնդել երկու երկրների երիտասարդ գործարարների կապը, այն օգտագործելով, որպես նոր հնարավորություն արտահանման և ներմուծման խթանման համար:

rsz_1eif

 

 
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երևանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:

rsz_dcc_logo_sq_eng-1

 

Դիլիջանի համայնքային կենտրոն

 

 

Դիլիջանի համայնքային կենտրոնը (Dilijan Community Center) ստեղծվել է 2014 թվականից գործող Դիլիջանի երիտասարդական կենտրոնի վերակազմավորման հետեւանքով՝ նպատակ ունենալով աջակցել իրավիճակը փոխելու համար ջանքերը համախմբելու պատրաստ եւ սրտացավ հասարակության ձեւավորմանը:

Երիտասարդական կենտրոնի մեկ տարվա գործունեության ընթացքում ավելի քան 300 երեխա մասնակցել է տարբեր՝ թատերական, երգչախմբային, պարի, սթրիթ-արտի, օտար լեզուների ուսուցման խմբակների:

Վերակազմավորումից հետո Համայնքային կենտրոնն ընդլայնել է տեղի բնակչության հետ գործունեության շրջանակները:

 

GTC-logo

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը

 

ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:
Կենտրոնի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը:
Ընդհանուր առմամբ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ուղղված է նպաստելու ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացմանը, այլև քաղաքի ընդհանուր առաջընթացին և ներդրումային գրավչության բարելավմանը: Մարզում մասսայական զբաղվածություն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև զարգացնել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, տեղական արդյունաբերությունը, ոսկերչությունը և այլն:
ԳՏԿ-ն նոր տեխնոլոգիաների կենտրոն է, որտեղ գաղափարները դառնում են իրականություն, իսկ հմտությունների զարգացումը և կրթությունը ստեղծում են մեծ վարպետություն և բարձր որակ:

 

rsz_vtc

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ)

 

ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:

ՎՏԿ-ի առաքելությունն է Վանաձորը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:

Կենտրոնը տեխնոլոգիական ընկերություններին աջակցում է մի շարք ոլորտներում` այդ թվում տրամադրելով բիզնես խորհրդատվություն, մենթորինգ, մարքեթինգ և խթանում, ֆինանսական աղբյուրների ներկայացում, բիզնես կապերի ձևավորում՝ բարձրացնելու ընկերությունների մրցունակությունը համաշխարհային շուկայում:

Smart-Prodcution

 

 

 

 

Smart Production

 

 

Smart Production-ը հիմնադրվել է Smart System-ի կողմից 2011 թվականին: 2012 թվականին Smart Production-ում գործնեություն էր ծավալում Smart Web բաժինը, որին զուգահեռ գործում էր նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ստուդիա: Smart Web-ը իրականացնում էր կայքերի դիզայն և տեխնիկական սպասարկում, Android օպերացիոն համակարգի հավելվածների մշակում, ինչպես նաև Հայաստանյան շուկայում գործող խոշոր ընկերությունների բիզնես կայքերի առաջխաղացում, ինչպիսիք են՝ Կիլիկիա գարեջրի գործարանը, Բարի սամարացի, Գրանդ Քենդին, Աշտարակ Կաթը: Աշտարակ Կաթ-ի հետ համագործակցությունը շրջադարձային եղավ Smart Web բաժնի համար, ստեղծվեց ՄՌ (HR) – կառավարման էլեկտրոնային ավտոմատացման համակարգը, որը կարգավորում էր մի շարք գործառույթներ գործող օրենքների, պահանջների համապատսխան: Smart Web բաժինը զբաղվել է ինտերնետ խանութների ստեղծմամբ ևս օգտագործելով online վճարման համակարգերը, ինչպես նաև Cell&Go հեռախոսային կայանների ավտոմատացման համակարգը կորպորատիվ հաճախորդների համար:

 

Մենք ցանկանում ենք համագործակցել Ձեր կազմակերպության հետ։ Կապ հաստատեք ՝ armstartupcup@gmail.com or ArmeniaStartUpCup@iabcentre.com ավելին իմանալու համար

Armenia StartUp Cup Challenge 2015

Ayb school_Eng
«Այբ» դպրոցը բյուրեղացումն է հայ դպրության լավագույն ավանդույթների և համաշխարհային կրթության բարձրագույն նվաճումների: «Այբ»-ը սովորելու մշակութաստեղծ նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները` ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցը ծնվել է կրթության դարաշրջանում, անընդհատ և արագորեն վերափոխվող աշխարհում` ուսյալ, սեփական ակունքներին հաղորդ և ապագայի պատասխանատվություն ստանձնող սերունդ ձևավորելու անհրաժեշտությունից: «Այբ»-ը ծնվել է 21-րդ դարում` նպատակ ունենալով դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի միջավայր:

 

logo

«Լույս» հիմնադրամը վեհություն է ներշնչում Հայկական աշխարհին` զորակցելով երիտասարդներին: «Լույսն» ստեղծվել է՝ հարստացնելու հայ մտքի շտեմարանը: «Լույսի» կրթաթոշակառուները, գիտելիքի համաշխարհային ուղղությունները ձևավորելով, նաև Հայաստան են բերում իրենց փորձառությունը` կիրառելով այն հանուն երկրի զարգացման: Հայաստանը պետք է իր ներդրումն ունենա գիտելիքահենք տնտեսության մեջ: Մտավոր ներուժը, կրթությունը և նորարարությունն ապագայի շարժիչ ուժերն են, և մենք պետք է լինենք դրանք կերտողները:

logo large size

Գտնվելով Միջազգային Զվարթնոց օդանավակայանից կարճ հեռավորության վրա`«ԲԵՍՏ ՎԵՍՏԵՌՆ ԿՈՆԳՐԵՍ»հյուրանոցը կատարյալ վայր է գործուղման և հանգստյան նպատակներով Հայաստան ժամանած հյուրերի համար:Հյուրանոցի նրբաճաշկությունը և հարմարավետությունը իր հյուրերին պարգևում է ջերմ մթնոլորտ և ազատմիջավայր: Կոնգրես հյուրանոցը 4 աստղանի հյուրանոց է, որի տարածքում հյուրերը անվճար կարող են օգտվել WiFi ինտերնետից: Հյուրանոցն ունի ֆիտնես կենտրոն, բացօթյա լողավազան, երեխաների համար նախատեսվածխաղահրապարակ, ավտոկայանատեղի, Մեդիտերրանեո Պիցցերիա, Ռաֆֆաելլո Ռեստորան, 24ժ Վենիս Բար ևկոնֆերանս դահլիճներ:

12007052_10156049559620187_82844267_n

Status was founded in 2014 with the mission: to help people to acquire quality education, gain knowledge, profession and skills for living a life they desire in a diverse global environment. Status is a one-stop solution for the students and professionals who wish to continue their studies in international schools and Universities. We are a team of professional consultants and qualified instructors assisting students in choosing the right career path. We take care of students’ needs starting from selecting the desired school, college or university program till the minute they arrive on campus.

If you would like to support this great initiative, please contact us at armenia.startupcup2015@gmail.com.