Ինչպե՞ս ժամանակային միջակայքերի արտահայտումը ժամերով կօգնի ստարտափներին ճիշտ համակարգել իրենց ժամանակը:

Բոլորը խոսում են, թե ինչպես կարելի է կառավարել ժամանակը-time management, սակայն արդյոք հնարավոր է կառավարել մի երևույթ, որը անկառավարելի է: Այո՛, ժամանակը անկառավարելի է, և այդ իսկ պատճառով ես սիրում եմ օգտագործել համակարգել եզրույթը:

Նախորդ տարվա Armenia StartUp Cup-ի փուլերի ժամանակաշրջանում, երբ մասնակիցները տարբեր տեսակի ընթացիկ հայտեր էին լրացնում, ես նկատեցի, որ որոշ խմբերի մոտ ժամանակի իրական պակաս կար. որոշ մասնակիցներ չէին հասցնում համապատասխան աշխատանքները իրականացնել ճիշտ ժամանակին: Ես կարծում էի, որ միայն իմ մոտ կար ժամանակը ճիշտ համակարգել չկարողանալու խնդիրը, սակայն ուշադրություն դարձնելով երիտասարդ հասարակությանը՝ բացահայտեցի, որ  դա համատարած է:

Եվ՛ հաջողակ մարդիկ, և՛ անհաջողակ մարդիկ ունեն միայն 24 ժամ, և հաջողակների միակ գաղտինքը հիմնված է այդ 24 ժամը ճիշտ համակարգելու կարողության վրա: 

Էրիկ Թոմասը (http://etinspires.com/)խորհուդ է տալիս ժամանակային միջակայքերը արտահայտել միայն ժամերով: Հաջողակ ստարտափների և ընկերությունների հիմնադիրները  տարբեր ժամանակային միջակայքերին նայում են ժամերի տեսանկյունից:

41 օր-24 ժամ
1 շաբաթ-168 ժամ
1 ամիս-720 ժամ
1 տարի-8.640 ժամ
4 տարի-34.560 ժամ
70 տարի-604.400
Օգագործելով ժամային արտահայտումը ակնհայտորեն ներքին տագնապ է սկսվում, քանի որ պարզ է լինում՝ ժամանակը իրոք քիչ է: Սակայն ոմանք կարողանում են այդ ժամերը ճիշտ օգագործել և հասնել հսկա նվաճումների, իսկ ոմանք շարունակում են միշտ ուշանալ և բողոքել:
Եկեք վերլուծենք պատահականորեն վերցված անհատի օրակարգը և այնուհետև իրականացնենք համապատասխան հետևությունները, որոնք, անկասկած, հարկավոր են ստարտափներին ժամանակի պակասի հարցը մեկընդմիշտ լուծելու համար:

Անհատը քնում է օրական 8 ժամ, այնուհետև դեռ ունենում է 16 ժամ իր նպատակներին հասնելու համար:
Նա այդ 16 ժամվա մեկ ու կես ժամը կծախսի հարդարման և այլ տեխնիկական գործառնությունների վրա (լոգանք ընդունել, հագնվել, հարդարվել, սնվել և այլն): Նաև 2 ու կես ժամը կծախսվի ընկերների հետ զրուցելու, օրվա ոչ կարևոր թեմաները քննարկելու, համացանցում վազվզելու վրա: Մոտ մեկ ու կես ժամ էլ  երթուղայինում կամ ցանկացած տրանսպորտային միջոցի մեջ անցկացրած ժամանակաշրջանի վրա, որտեղ դժվար է արդյունավետ աշխատել (անհարմար է): Բնականաբար այս թվերը մոտավոր են, և յուրաքանչյուի օրը կտարբերվի այս օրակարգից, բայց հաշվարկելով օրվա կտրվացքով կատարված բոլոր գործողությունները մոտավոր այս պատկերը կստացվի:

Նա 24 ժամից ստացավ 10.5 ժամ: Նա ունի 10.5 ժամ իր նպատակներին հասնելու համար, ուսման համար, աշխատանքի և իր ստատրտափի համար:

Հարկավոր է ոչ թե բողոքել, որ ժամանակը քիչ է, այլ ընդունել, որ ժամանակը ահավոր քիչ է, և միայն ժամանակի ճիշտ ներդրումը կօգնի Ձեզ հասնել Ձեր նպատակներին և երազանքներին: Կարիք չկա ժամանակի կառավարման բազմազան գործիքներ օգտագործել, պետք է յուրաքանչյուր վայրկյանը ողջամտորեն ծախսել և հիշել, որ ԺԱՄԱՆԱԿԸ ՄԻԱԿ ԱԿՏԻՎՆ Է, ՈՐԸ ԱՆՀՆԱՐ Է <<ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼ>>:

Մանավանդ ստարտափներ  դեպքում ժամանակը հաջողության գործոններից գլխավորն է, քանի որ շատ ստարտափներ ուղղակի դանդաղ զարգանալու արդյունքում իրենց տեղը անուղղակիորեն զիջում են իրենց մրցակցին: 21-րդ դարում ժամանակը անհամեմատ արագ է ընթանում, գաղափարները շատ արագ են ծնվում, շատ արագ տարածվում և շատ արագ իրականացվում, բնական է, որ պետք է ժամանակին համընթաց շարժվել, և ուղղակի գործել:

Վերջիվերջո Լեոնարդո դա Վինչին, Բիլլ Գեյթսը, Մայր Թերեզան, Ժաննա դ՛Արկը, Ուորեն Բաֆֆեթը, Ալբերտ Այնշթայնը, Կլեոպատրան, Պլատոնը, Նապոլեոնը, Արիստոտելը, Օպրահ Ուինֆրին, Մայր Թերեզան, Գանդին….Նրանք բոլորը ունեցել են նույն 24 ժամը, ինչ ունես հիմա դու: Մարդու հաջողությունը հիմված է իր 24 ժամի ողջամիտ օգտագործման վրա:

Հղումներ՝ https://www.youtube.com/watch?v=6Nv0Nc33-28

SG Logo

Leave a Reply