«Ստարտ-ափների հայաստանյան առաջնություն» բիզնես մոդելների մրցույթ
«Ստարտ-ափների հայաստանյան առաջնություն» բիզնես մոդելների մրցույթի նպատակն է խթանել ձեռներեցների ակտիվությունը, ստարտ-ափների միջոցով նոր աշխատատեղեր ստեղծել, ինչպես նաև իրազեկել Հայաստանում սկսնակ ձեռնարկություն ստեղծելու համար առկա ռեսուրսների մասին: Հաղթողները կընտրվեն անաչառ ընտրության միջոցով՝ ստորև նշված չափանիշներին համապատասխանության պայմանով:
Մրցույթին մասնակցելու համար Դուք պետք է հետևեք հետևյալ կանոններին: Այս մրցույթը առոչինչ է համարվում, եթե արգելվում է օրենքով:
Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են հետևյալ չափանիշներին.
- Առաջարկվող մոդելը պետք է լինի օրիգինալ գաղափար, որը կներկայացնի բիզնեսի գործունեությունն ստեղծման պահից մինչև գործունեության 5-րդ տարին:
- Դիմորդների՝ Հայաստանում բնակվելը պարտադիր պայման չէ, սակայն նրանք պետք է համաձայնություն տան՝ հաղթելու դեպքում իրենց բիզնեսը Հայաստանում սկսելու և զարգացնելու մասին:
- Ընկերության աշխատակիցները/անդամները դիմելու պահին պետք է լինեն առնվազն 16 տարեկան:
- Շահույթ չհետապնդող նախագծերը մրցույթին չեն մասնակցի:
Ինչպե՞ս դիմել
Մրցույթին դիմելու համար պետք է լրացնել բիզնես մոդելի հակիրճ հայտաձևը: Դիմումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
- Ձեր բիզնես գաղափարը,
- պահանջարկը և/կամ կարիքը, որի լուծմանը կամ բավարարմանն այն ուղղված է,
- ապրանք և/կամ ծառայություն,
- շուկայի չափերը,
- հաճախորդների թիրախային խումբը,
- եկամուտների հոսքերը,
- ղեկավար թիմը,
- շուկա ներմուծելու ռազմավարությունը,
- ֆինանսավորման պահանջները (առկայության դեպքում):
Ժյուրին կուսումնասիրի ներկայացված բիզնես մոդելները, և ընտրություն անցած մասնակիցները կտեղեկացվեն:
Բոլոր տեղեկությունները գաղտնի կպահվեն: Մոդելի ուսումնասիրության ընթացքում ժյուրիի անդամները կարող են պահանջել որոշ տեղեկությունների ճշգրտում: Կդիտարկվեն առցանց լրացված միայն ամբողջական հայտերը:
Բիզնես մոդելների ներկայացման հետ կապված հարցերը կարող են ուղղվել մրցույթի ներկայացուցիչներին:
Ո՞րն է մրցանակը
«Ստարտ-ափների հայաստանյան առաջնություն» մրցույթի հաղթողները կպարգևատրվեն 2016թ․ նոյեմբերին: Եզրափակչի բոլոր մասնակիցները կհրավիրվեն մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը, և գուցե նրանց առաջարկվի համառոտ ներկայացնել իրենց ընկերությունները: Հաղթող բիզնես նախագիծը կարող է ստանալ աջակցություն ձեռներեցության ոլորտում, դրամական պարգև և ֆինանսավորման հավելյալ աղբյուրների մասին իրազեկում: Մյուս մասնակիցներին կարող են հանձնվել լրացուցիչ մրցանակներ, ուստի նրանք ևս պետք է ներկա լինեն արարողությանը՝ դրանք ստանալու համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Չկա որևէ երաշխիք` արտահայտված կամ ենթադրյալ, որ որևէ մասնակից կարժանանա մրցանակի: Եթե ժյուրիի որոշմամբ հաղթող բիզնես նախագիծ չընտրվի, այդ տարվա մրցանակային ֆոնդը կօգտագործվի հաջորդ տարվա մրցույթի կազմակերպման համար: Մրցանակ շահելու հավանականությունը կախված է մասնակիցների հմտությունից և ընդունված դիմումների քանակից: Մրցանակի հետ կապված բոլոր հարկերը մրցանակակրի պատասխանատվության տակ են: Մրցանակները փոխանցման ենթակա չեն:
Ինչպե՞ս է ժյուրին ընտրելու հաղթողին
Հաղթողը կընտրվի` ըստ հետևյալ չափորոշիչների.
- ներկայացված բիզնես մոդելն ունի հաջողության իրական հնարավորություն:
- Ընկերությունը հոգում է հասարակության կոնկրետ կարիքներ, ակտիվորեն փորձարկում ու նկատի է առնում շուկայի արձագանքը:
- Ընկերությունը հայտնաբերել և տրամադրել է ռեսուրսներ` հաջողություն ունենալու համար:
- Ընկերությունն ունի կառավարման հզոր ռազմավարություն:
- Ընկերությունն ունի վստահելի մրցակցային առավելություն:
- Ընկերությունն ունի թիրախային շուկա և հաճախորդների բազա:
- Ընկերությունն ունի եկամուտների և շահույթի մոդելներ, որոնք համապատասխանում են:
- Ընկերությունն ունի ղեկավար ուժեղ թիմ:
- Ընկերությունն աշխատանք է տանում եզակի լինելու, եզակի առաջարկ ներկայացնելու ուղղությամբ:
- Ընկերության զարգացման համար նախատեսվում են իրատեսական ժամկետներ:
Մրցույթի մասնակիցները կգնահատվեն` ըստ իրենց բիզնես մոդելների, որոնք նրանք ժյուրիին կներկայացնեն երկու պրեզենտացիաների միջոցով: Առաջին պրեզենտացիային մասնակցելու իրավունք կստանան լավագույն տասնմեկ բիզնես մոդելները, իսկ պրեզենտացիաների եզրափակիչ փուլին` լավագույն յոթը:
Հավասար միավորների դեպքում ժյուրին կընտրի այն մոդելը, որն ունի «հաջողության իրական հնարավորության» ամենաբարձր միավորը: Չափորոշիչներին վերաբերող բոլոր որոշումները կկայացնեն մրցույթի կազմակերպիչներն ու հովանավորները: Այս կանոնները և ժյուրիի անդամների որոշումները համարվում են վերջնական և ենթակա են կատարման բոլոր մասնակիցների կողմից:
Ինչպե՞ս կարող եմ իմանալ` արդյոք հաղթել եմ
Հաղթողների անունները կհրապարակվեն նոյեմբերի կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Նշված պայմաններին համապատասխանելուց բացի, որպես մրցանակն ստանալու պայման`յուրաքանչյուր հաղթող պետք է ստորագրի պատասխանատվությունից ազատման մասին գրավոր համաձայնագիր: Ծանուցումից հետո 14 օրերի ընթացքում ստորագրելուց հրաժարվելը և բոլոր այս փաստաթղթերը վերադարձնելը կհանգեցնեն որակազրկման, ու հաղթող կընտրվի մեկ այլ մասնակից: Հանձնման անհնարինության պատճառով մրցանակը վերադարձնելը ևս կհանգեցնի որակազրկման և այլ հաղթողի ընտրության: Հաղթողների ցանկը կհրապարակվի մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունից հետո:
Որո՞նք են մրցույթի մյուս պայմանները
Ֆինանսավորման այլ աղբյուրներ կամ մրցույթներ
Մասնակից այն թիմերը, որոնք արդեն իսկ ֆինանսավորում են ստացել այլ աղբյուրից, մրցույթին դիմելիս պետք է ներկայացնեն բոլոր աղբյուրներն ու գումարի ամբողջ չափը կամ տեղյակ պահեն դրանց մասին, եթե նման հնարավորություն առաջանա մրցույթի ընթացքում: Այն թիմերը, որոնք մրցույթին դիմելու պահին կամ մասնակցության ընթացքում նույն բիզնես մոդելը ներկայացրած կլինեն նմանատիպ այլ մրցույթի, պարտավոր են դրա մասին տեղյակ պահեն:
Օրիգինալ հեղինակային նախագիծ
Ներկայացված բոլոր նախագծերը պետք է լինեն օրիգինալ և զերծ հեղինակային իրավունքի հետ կապված կամ այլ սահմանափակումներից:
Նախագծերի քանակը
Մասնակիցը կարող է որպես «թիմի անդամ» հանդես գալ միայն մեկ բիզնես մոդելի կազմում, և ցանկացած բիզնես կարող է ներկայացվել միայն մեկ բիզնես մոդելով:
Դրամական պարգևների հանձնումը
Հովանավորների/ժյուրիի անդամների կողմից հանձնվող դրամական պարգևը չի հանդիսանում հաղթող բիզնես մոդելում արված ներդրում: Հովանավորները/ժյուրիի անդամները մրցանակային գումարի դիմաց հաղթող ընկերություններում մասնաբաժին չեն ստանալու: Մրցույթը հաղթողների մրցանակները թողարկվելու են ընկերության անունով, ինչպես սահմանված է ծրագրում, և հովանավորները/ժյուրիի անդամները չեն կրելու ոչ մի պատասխանատվություն դրանց հետագա բաշխման հետ կապված:
Մրցույթ
Մասնակիցները չեն կարող հետևյալ կետերի հետ կապված պահանջ ներկայացնել, քանի որ մրցույթի ներկայացուցիչները դրանց համար պատասխանատվություն չեն կրում.
- կորսված, ուշացած կամ սխալ հասցեագրված դիմումներ,
- հեռախոսի կամ հաղորդակցության այլ ցանցի, համակարգչի առցանց համակարգերի, սերվերների կամ պրովայդերների, համակարգչային սարքավորումների և պարագաների, ծրագրային ապահովման տեխնիկական անսարքություն,
- տեխնիկական խնդիրներ` կապված էլեկտրոնային փոստի, կայքի խափանման, ինտերնետի գերծանրաբեռնվածության հետ, այդ թվում` մրցույթի հետ կապված նյութերի ներբեռնման հետևանքով մասնակցի կամ այլ անձի համակարգչին պատճառված վնասները:
Այն մասնակիցները, ովքեր խախտում են նշված կանոնները, միջամտում են մրցույթի անցկացմանը կամ ոչ հարիր վարքագիծ են դրսևորում հովանավորների, մրցույթի կազմակերպիչների կամ այլ մասնակցի հանդեպ (յուրաքանչյուր առանձին դեպք դիտարկվում է մրցույթի ներկայացուցիչների կողմից), ենթակա են որակազրկման: Հովանավորներն իրավունք ունեն արգելելու ցանկացած մասնակցի հետագա մասնակցությունը, եթե վերջինիս համապատասխանությունը հարցականի տակ է:
Պատասխանատվությունից ազատում
Մրցույթին դիմելով` մասնակիցներն (առանց սահմանափակման) ազատում են հովանավորներին, ժյուրիի անդամներին, խորհրդատուներին և նրանց ղեկավարներին, աշխատակիցներին ու գործակալներին մրցույթի հետ կապված ցանկացած տեսակի կորուստների, վնասվածքների համար պատասխանատվություն կրելուց: Մրցույթին մասնակցելով` Դուք համաձայնվում եք հրաժարվել մրցույթում կամ նրա պաշտոնական կանոններում առկա հնարավոր երկիմաստության կամ սխալների բողոքարկման իրավունքից: Մրցույթի կանոնների կամ հենց մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել կազմակերպիչ թիմի հետ հետևյալ էլ. հասցեով`